Արմինֆո.IDBank-ը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացնում է կրթական ծրագրեր, որոնցից մեկով <IDBank անվանական կրթաթոշակ> անվանմամբ օգոստոսի 16-ին անցկացրել է միջոցառում՝ նվիրված արդյունքների հայտարարմանն ու մագիստրատուրայում կրթությունը շարունակելու համար 5 ուսանողների կրթաթոշակների հանձնմանը:
Կրթաթոշակների են արժանացել Անուշ Հարությունյանը և Հասմիկ Հարությունյանը (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), Արմեն Քոսյանը և Սուրեն Մելքոնյանը (Հայաստանի Ֆրանսիական համալսարան), Իրինա Թադևոսյանը (Հայաստանի ամերիկյան համալսարան):
Միջոցառման ընթացքում բանկը հայտարարել է նաեւ <Կառուցիր կարիերադ IDBank-ի հետ> ծրագրի 2-րդ փուլի մեկնարկի մասին: IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշել է, որ այս ծրագրին մասնակցելու համար 170 ուսանողից արդեն ընտրվել է 19-ը, որոնք կփորձեն ինտեգրվել բանկային միջավայրին եւ դառնալ IDBank-ի աշխատակիցներ: Դասընթացը կտեւի 2-3 ամիս, եւ այն հաջողությամբ ավարտած ուսանողները վերապատրաստման շրջանակներում բանկում կհամալրեն աշխատակիցների շարքերը:
<Կրթական ծրագրերը մեզ համար կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից են և ունեն հատուկ նշանակություն ։ Մենք խորապես համոզված ենք, որ կրթությունը հասարակության զարգացման առանցքային հենքն է:Գլոբալ առումով մենք ներդրում ենք կատարում մարդկային կապիտալի զարգացման գործում ՝ իրականացնելով կրթական որակի բարձրացմանն ուղղված ծրագրեր աշխատանքային փորձ չունեցող ուսանողների համար, ինչին զուգահեռ լուծում ենք սոցիալական խնդիրներ>,- ընդգծել է նա ։
Պատասխանելով <IDBank անվանական կրթաթոշակ> ծրագրի վերաբերյալ Արմինֆո-ի թղթակցի հարցին՝ Մհեր Աբրահամյանը նշել է, որ ավելի վաղ հայտարարվել էր մրցույթ, որին մասնակցելու հայտ էր ներկայացրել շուրջ 100 ուսանող Հայաստանի տարբեր համալսարաններից: <Կրթաթոշակառուների ընտրության գործընթացն անցել է մի քանի փուլերով, որի արդյունքում ընտրվել են լավագույն 5 ուսանողները, որոնք մագիստրատուրայում ուսումը շարունակելու համար արժանացել են 1 մլն դրամ կրթաթոշակի>, - ասել է նա ՝ ընդգծելով, որ բանկի կրթական ծրագրերը կրելու են շարունակական բնույթ:
Հիշեցնենք, որ ծրագրին կարող են դիմել բակալավրիատի 4-րդ կուրսի կամ մագիստրատուրա դիմել պատրաստվող գերազանց առաջադիմություն եւ տնտեսագիտական/ֆինանսական մասնագիտացում ունեցող ուսանողները՝ լրացնելով IDBank-ի դիմում-հայտը։ Անհրաժեշտ է [email protected] հասցեին ուղարկել նամակ՝ թեմա (subject) դաշտում պարտադիր նշելով՝ «IDBank-իանվան կրթաթոշակե: Անհրաժեշտ է կցել բուհի կողմից տրամադրված 2 երաշխավորագիր, առաջադիմության մասին տեղեկանքը, մեկ էսսե` «Ինչպե՞ս եմ ես պատկերացնում ապագայի թվային բանկըե (500-1000 բառ), ինչպես նաեւ ներկայացնել բանկային մեկ նորամուծություն։
IDBank-ը Հայաստանի շուկայում գործում է 1996 թ. հոկտեմբերից :Բանկի բաժնետերերն են Կիպրոսի FISTOCO LTD ընկերությունը` 59.68 տոկոս բաժնեմասով, եւ Լիբանանի CreditBank SA.A.L բանկը` 40.32 տոկոս բաժնեմասով: Անուղղակի մեծամասնական բաժնետերերն են ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank SA.A.L) եւ Վարդան Դիլանյան (FISTOCO LTD):