Չորեքշաբթի, 14 Օգոստոսի 2019 21:49
Նաիրա Բադալյան

Խոշոր և առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությանն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել է Արմեմ Աշոտյանի վարորդը

Խոշոր և առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությանն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել է Արմեմ Աշոտյանի վարորդը

Արմինֆո. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում վատնման եղանակով խոշոր և առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությանն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել է Արամ Բարսեղյանը: ՀՔԾ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, վերջինս կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /2 դրվագ/ և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման մեջ, որ 2009-2016թթ-ին, զբաղեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի վարորդի, այնուհետև՝ օգնականի պաշտոնները, օգտագործելով իր ունեցած ծառայողական դիրքը և դրանից բխող ազդեցությունն ու կապերը, 2009-2016թթ-ին «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում ապօրինի ձևակերպվել է որպես պահակ և բանվոր, 2011-2016թթ-ին ՀՀ ԿԳՆ «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում՝ որպես վարորդ, իսկ 2016թ.-ի մարտ ամսից՝ Ա. Աշոտյանի աշխատանքից ազատվելուց հետո, վերջինիս միջնորդությամբ 2016-2017թթ-ին որպես վարորդ է ձևակերպվել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ում:

 

ՙ2009-2017թթ.-ի ընթացքում Ա. Բարսեղյանը, ձևակերպված լինելով վերոնշյալ հաստիքներում, որևէ անգամ աշխատանքի չի հաճախել, այլ շարունակել է կատարել Ա. Աշոտյանի օգնականի և վարորդի պարտականությունները, ընդհանուր առմամբ ստացել է 8.734.118 ՀՀ դրամ գումար, ինչով օժանդակել է ՀՀ պետական բյուջեից տրամադրված միջոցներից հիշյալ ՊՈԱԿ-ների ղեկավարների կողմից խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարների վատնմանը: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում հանցագործությունների կատարմանը ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու ուղղությամբ՚, - ասվում է ՀՔԾ հաղորդագրությունում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Կառավարությունը հաստատեց սոցիալական աջակցության հերթական ծրագիրըԿառավարությունը հաստատեց սոցիալական աջակցության հերթական ծրագիրը
Ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համարԱպրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համար
Թորոսյան. Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողներիԹորոսյան. Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների
Պետությունը միանվագ սոցհատկացումներ կտրամադրի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին՝ աշխատանքը կորցնելու դեպքումՊետությունը միանվագ սոցհատկացումներ կտրամադրի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին՝ աշխատանքը կորցնելու դեպքում
Փաշինյան. Հին աշխարհն այլեւս գոյություն չունի, մենք մտնում ենք նոր աշխարհՓաշինյան. Հին աշխարհն այլեւս գոյություն չունի, մենք մտնում ենք նոր աշխարհ
Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը հավաքագրում է կամավորներիԿորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը հավաքագրում է կամավորների
Վերին Լարսի ավտոճանապարհը շարունակում է փակ մնալՎերին Լարսի ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ
Ավիգդոր Էսկին. Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հայտարարությունը միջամտություն է ինքնիշխան Հայաստանի գործերինԱվիգդոր Էսկին. Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հայտարարությունը միջամտություն է ինքնիշխան Հայաստանի գործերին
Փոխվարչապետը կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ տարբեր գերատեսչություններ այցելելուցՓոխվարչապետը կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ տարբեր գերատեսչություններ այցելելուց
Nail Sunny-ին գեղեցկությամբ կնվաճի Երևանը. Մովսիսյան քույրերն առաջին սրահը կբացեն հայրենիքումNail Sunny-ին գեղեցկությամբ կնվաճի Երևանը. Մովսիսյան քույրերն առաջին սրահը կբացեն հայրենիքում
Հայաստանի օդային երթևեկության կարգավարները ինքնամեկուսացել են կորոնավիրուսի պատճառովՀայաստանի օդային երթևեկության կարգավարները ինքնամեկուսացել են կորոնավիրուսի պատճառով
Հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք
Տիգրան Ավինյան. Առաջարկություն եմ ներկայացրել Արմեն Սարգսյանին՝ ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձիՏիգրան Ավինյան. Առաջարկություն եմ ներկայացրել Արմեն Սարգսյանին՝ ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձի
Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայողՀակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող
ՀՀ ԱԳՆ-ն կրկին դիմել է իր քաղաքացիներին՝ կորոնավիրուսի հետ կապված համաճարակաբանական իրավիճակի հետ կապվածՀՀ ԱԳՆ-ն կրկին դիմել է իր քաղաքացիներին՝ կորոնավիրուսի հետ կապված համաճարակաբանական իրավիճակի հետ կապված
Փնտրել ըստ օրերի