Arminfo.info





 Չորեքշաբթի, 14 Օգոստոսի 2019 17:22
Տաթևիկ Շահունյան

ՀՌՀ վարչական տույժ է կիրառել  «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ նկատմամբ

ՀՌՀ վարչական տույժ է կիրառել  «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ նկատմամբ

Արմինֆո.: Օգոստոսի 14-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ, որի օրակարգում ընդգրկված էր հինգ հարց՝ «ՅՈՒՔՈՄ» ՍՊ ընկերության ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու, «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության սեփական արտադրության հեռուստածրագիր հեռարձակելու թույլտվություն ստանալու դիմումների և «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության նկատմամբ  վարչական տույժ կիրառելու մասին», «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հեռուստառադիոհաղորդումների (ֆիլմերի), այլ տեսաձայնաշարային նյութերի որոշման չափորոշիչները» և «Էրոտիկ բնույթի, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող հեռուստառադիոհաղորդումների (ֆիլմերի), այլ տեսաձայնաշարայիննյութերի որոշման չափորոշիչները» սահմանելու մասին հարցերը:

 

ՀՌՀ տարածած հաղորդագրության համաձայն, չափորոշիչներում կարևորվել է այն հանգամանքը, որ երեխաներն ունեն հատուկ հոգածության և օժանդակության իրավունք, իսկ երեխաների իրավունքներն ու շահերը վեր դասելով բազմաթիվ հիմնախնդիրներից, առաջացել էր այդ չափորոշիչները լրամշակելու անհրաժեշտությունը, որոնք օգտագործվելու են հեռուստառադիոծրագրերում: Չափորոշիչների մշակման հիմքում ընկած է յուրաքանչյուր երեխայի, ցանկացած իրավիճակում պաշտպանված լինելու, շահերն ու անվտանգությունը պաշտպանելու գաղափարը, որը գերակա է լինելու խմբագրական ցանկացած պահանջի հանդեպ: Չափորոշիչներում հստակ ներկայացվել են այն դրույթները, որոնք անչափահասներին վերաբերող հիմնախնդիրները լուսաբանելիս հեռուստառադիոընկերությունները պարտավոր են հետևել. ձգտել առավելագույն  ճշգրտության,  ապահովել  անչափահասների մասին տրամադրած տեղեկատվության հավաստիության, նվազագույնի հասցնելով նրանց  համար հնարավոր վտանգները և այլն:

 

ՙՀեռուստառադիոընկերությունները պարտավոր են նաև հետևել և եթերում բացառել վախի, տագնապի, անելանելիության զգացում հարուցող կամ սոսկում առաջացնող տեսարանների կամ ձայնաշարի, մարդկանց, ինչպես նաև կենդանիների խոշտանգումների, կտտանքների ենթարկելու, ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառելու, խոշտանգված մարմինների մանրամասների և արյունահեղ տեսարանների կամ բռնության գործադրման ցուցադրումից: Վերը նշված որոշումներին կարող եք ծանոթանալ այցելելով ՀՌՀ www.tvradio.amպաշտոնական կայքի Որոշումներ բաժին՝ http://tvradio.am/wp-content/uploads/2019/08/90.pdf և http://tvradio.am/wp-content/uploads/2019/08/91.pdf:

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու համար պատճառ է հանդիսացել «Լրաբեր» լրատվական հաղորդման ընթացքում տարբեր ընկերությունների՝ այդ թվում ծխախոտ արտադրող, տարբերանշաններով գովազդ հեռարձակելը՝ խախտելով «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը: Ուսումնասիրելով հեռուստաընկերության կողմից ներկայացված պարզաբանումը Հանձնաժողովը 5 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշում է կայացրել նշված ընկերության նկատմամբ կիրառել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 21-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով՚, - ասվում է հաղորդագրությունում:

 

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ ՀՌՀ 2019 թվականի հունիսի 14-ի թիվ 64-Ա որոշմամբ` Ընկերության նկատմամբ՝ գովազդ հեռարձակելու հիմքով, կրկին կիրառվել էր «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով՚, - ասվում է :  

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Էդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրովԷդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրով
Դիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմովԴիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմով
Հայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիսՀայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիս
Սերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակըՍերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Փորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը ԿովկասումՓորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը Կովկասում
Արծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օրԱրծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն էՌոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն է
Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր ենՀայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր են
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Փնտրել ըստ օրերի