Արմինֆո. Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հակառակորդի կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող: Ինչպես հաղորդում են հայկական լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել նախօրեին ուշ երեկոյան մարտական դիրքերից մեկում ։ 27-ամյա պայմանագրային զինծառայողը տեղափոխվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի հիվանդանոց:
Զինծառայողի վիրավորվելու մասին տեղեկությունը հաստատել է նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ով, սակայն, չի նշել ոչ դեպքի վայրը, ոչ ժամանակը:
Միևնույն ժամանակ, նա իր Ֆեյսբուքյան էջում հերթական անգամ լրատվամիջոցներին կոչ է արել տեղեկատվություն չտարածել զինվորների վիրավորումների մասին, հատկապես, եթե այն ստուգված չէ: