Արմինֆո.Սյունիքի մարզի <Արևիկ> ազգային պարկում տեսախցիկները ևս մեկ ընձառյուծ են ֆիքսել:
Նկարահանումները հաջողվել է իրականացնել Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կողմից <Զանգեզուր> կենսաոլորտային համալիր> պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ տեղադրված տեսախցիկների միջոցով, որը գիշատիչի կադրերը տեղադրել է Facebook-ի իր էջում։
Նշենք, որ 2019 թվականը Հայաստանում հռչակված է կովկասյան ընձառյուծի տարի: 2018 թ. գարնանը «Խոսրովի անտառե պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի լուսանկարչական թակարդները, առաջին անգամ արգելոցի պատմության մեջ, նկարահանել են կովկասյան ընձառյուծ. Հայաստանում հաշվառված է 7-9 կովկասյան ընձառյուծ: 2019 թ. կովկասյան ընձառյուծի տարի հռչակելը նաև հնարավորություն կընձեռի զարգացնել և հզորացնել հատուկ պահպանվող տարածքները թե՛ բնության պահպանության, թե՛ էկոտուրիզմի կազմակերպման տեսանկյունից։ 2019 թ. ընթացքում նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ թողարկել Կովկասյան ընձառյուծի թեմայով նամականիշ, կազմակերպել Կովկասյան ընձառյուծի միջազգային վեհաժողով, կազմակերպել ցուցահանդեսներ և այլն: