Արմինֆո. BBC-ի ռուսական ծառայությունն իր հոդվածում որեւէ փաստացի փաստաթուղթ չի ներկայացրել 2008թ. մարտի 1-ի գործով: Այս մասին օգոստոսի 9-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՝ նշելով, որ հրապարակման մեջ միայն հղում կա Հատուկ քննչական ծառայությունից ստացված տվյալներին։
<Ես չեմ կարող դա որևէ կերպ մեկնաբանել, քանի որ փաստացի BBC-ն որևէ փաստաթուղթ չի ներկայացնում, այստեղ միայն հղում է կատարվում այն տվյալներին, որոնք ենթադրաբար ստացվել են ՀՔԾ-ից։ Բայց թե որքանով է այս ամենը համապատասխանում իրականությանը, ես չեմ կարող ասել>,- ասել է Ավինյանը՝ խորհուրդ տալով այդ հարցով դիմել իրավապահներին: