Հինգշաբթի, 8 Օգոստոսի 2019 11:49
Ալեքսանդր Ավանեսով

Նիկոլ Փաշինյան. 2020 թվականի հունվարի 1-ից կնվազեցվեն Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները

Նիկոլ Փաշինյան. 2020 թվականի հունվարի 1-ից կնվազեցվեն Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները

Արմինֆո. Հայաստանի եւ Արցախի իշխանությունների ներկայացուցիչների միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 2020 թվականի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կնվազեցվեն Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։ Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

ՙԱրդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից՝
- Դեպի Արցախ զանգերի սակագները կնվազեն շուրջ 25%-ով, այնուհետև նշված ժամանակահատվածում նվազումը կհասնի մինչև 30%, 
- Արցախից զանգերինը՝ շուրջ 40%-ով, այնուհետև՝ մինչև 45%, 
- տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության ծառայություններինը՝ շուրջ 50%-ով, այնուհետև՝ մինչև 65%, 
- կարճ sms հաղորդագրություններինը՝ շուրջ 65%-ով, այնուհետև՝ մինչև 75%:

 

Հիշեցնենք նաև, որ սույն թվականի օգոստոսի 1-ից արդեն նվազեցվել են «Բիլայն» և «Յուքոմ» ընկերությունների կողմից ելքային և մուտքային զանգերի սակագները, 45 դրամ սակագնի փոխարեն կիրառվում է համապատասխանաբար ելքային զանգերի համար 38 դրամ, մուտքայինի համար 25 դրամ, sms կարճ հաղորդագրության համար գործող 60 դրամ սակագնի փոխարեն 40 դրամ՚, - նշել է վարչապետը, հավելելով, որ այս գործընթացի վերջնական նպատակը, իհարկե,  Հայաստանում եւ Արցախում միասնական գնային համակարգ ունենալն է:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի