Արմինֆո. <էսօր ռուսական լոուքոստեր, բայց իրականում ոչ էդքան լոուքոստ աշխատող «Պոբեդաե ավիաընկերությունը ազդարարել է ձմեռային սեզոնից իր թռիչքների դադարեցման մասին: Պատճառաբանումը, իբր ավիավառելիքի թերլիցքավորումը, համոզված եմ, հիմնավորված չի>,- Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետի ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
<Կարող եմ եզրակացնել մինիմում երեք տարբերակ` 1. Ավիացիոն շուկայում գաղտնիքները երկար չեն մնում որպես գաղտնիք: Եվ ինչ որ ճանապարհով նրանց հասած RyanAir-ի սուբսիդավորման պահանջներից հետևություն են արել, որ իրենք էլ կարող են պահանջել: 2. Որոշել են իրենք էլ օգտվեն Դեպի Երևան թռիչքներ կատարելու առաջարկներից: 3. Ի՞նչ իմաստ ունի ձմեռվա ցածր սեզոնին էժան գներով տոմս վաճառել, երբ գարնան խոպանի սեզոնին նորից կարող են բացվել ու անել իրենց ալաֆը: Իրենց թվում է, որ իրենց փոխարինող չկա: Կան էլի բազմաթիվ հիմնավորումներ: Բայց դրանց մասին քիչ ուշ:
Նավթի թերլիցքավորումը չի կարող պատճառ հանդիսանալ:
Նապ` բացի նրանցից ոչ ոք դրա մասին տեղեկություն չի հաղորդել:
Հետո` նրանք Գյումրիյում լիցքավորել են ընդամենը մոտ 3 տոննա նավթ: Էդ ինչքա՞ն պիտի իրենց խաբեին ստանդարտներին համապատասխանող սարքավորումները, որ էդքան զգալի լիներ ազդեցությունը: Այ սա է օտար ընկերություննեերի վրա հույս դրած ապրելը: Մնացածը, համոզված եմ, բացատրելու կարիք չկա>,- գրել է նա:
Մինչդեռ, ինչպես կարծում են <Պոբեդա> ավիաընկերությունում, վառելիքի թերլիցքավորումը թռիչքների անվտանգության լուրջ սպառնալիք է:
Հայաստանի գլխավոր դատախազությունում՝ ի պատասխան ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցմանը, թե արդյոք քայլեր են ձեռնարկվում օդանավի անվտանգության հետ կապված հնարավոր իրավախախտումների եւ չարաշահումների բացահայտման ուղղությամբ, հայտնել են, որ իրավական տեսանկյունից դրա համար հիմքեր չկան։ Այդուհանդերձ, գերատեսչությունում վստահեցրել են, որ իրավիճակը կուսումնասիրվի, և անհրաժեշտության դեպքում այդ մասին տեղեկատվություն կտրամադրվի ։
Օգոստոսի 6-ին <Պոբեդա> լոուքոսթերը հայտարարել է, որ ձմռան սեզոնից դադարեցնում է չվերթները դեպի Գյումրի: Նշվում է, որ չվերթները դադարեցնելու որոշումն առնչվում է Գյումրիի օդանավակայանում վառելիքի պարբերական թերլիցքավորման հետ: