Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր բոլոր Visa Infinite և Visa Platinum քարտապաններին օգտվել Lounge Key ծառայությունից և վայելել աշխարհի 100 երկրների 300 քաղաքների 550 օդանավակայանների VIP գոտիները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, ՎՏԲ-Հայաստան Բանկի Lounge Key ծառայությունը նախատեսված է Visa Infinite և Visa Platinum այն քարտապանների համար, ովքեր հաճախ են ճանապարհորդում և շատ ժամանակ անցկացնում օդանավակայաններում: Եթե չվերթը չեղարկվել է կամ հետաձգվել, թռիչքների միջև գոյացել է երկար ժամանակահատված կամ պարզապես չվերթից առաջ կա ցանկություն հանգստանալու լռության մեջ, ապա Lounge Key ծառայությունը հենց Ձեզ համար է: ՎՏԲ-Հայաստան Բանկի Պրեմիում քարտապանները կարող են օգտվել VIP գոտու ծառայություններից անվճար՝ Visa Infinite քարտերով տարեկան 6 անգամ,
Lounge Key ծառայությունը հաճախորդին թույլ է տալիս կազմակերպել հանդիպումներ գործընկերների հետ, եթե չվերթը չեղարկվել է կամ հետաձգվել, աշխատել համակարգչով՝ ինտերնետային ցանց ազատ մուտք գործելու հնարավորությամբ, հարմարավետ աթոռներով և սեղաններով, հագեցած առանձին աշխատանքային գոտիներում, ցնցուղ ընդունել` աշխատակցից ստանալով լոգանքի պարագաներ, ճաշել բիզնես-սրահում՝ հաճելի և հարմարավետ մթնոլորտում, առանց ռեստորան այցելելու:
VIP գոտում գտնվելու համար բավական է VIP գոտու աշխատակցին ներկայացնել Ձեր Visa Infinite / Visa Platinum քարտը:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, Բանկի մասնաճյուղերում և 87-87 հեռախոսահամարով: