Արմինֆո. Չի բացառվում, որ Ադրբեջանի ՌՕՈՒ օրերս անհետացած ՄիԳ-29-ը կործանվել է ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համակարգի կիրառման արդյունքում։ Turan գործակալությանն այդպիսի կարծիք է հայտնել իրավիճակին ծանոթ ռազմական աղբյուրը։
Ըստ տեղեկությունների ՝ ինքնաթիռը ծովն է ընկել ռուս-ադրբեջանական սահմանից մոտ 70 կմ հեռավորության վրա։ Ինքնաթիռի կործանման այս վարկածի օգտին է խոսում նաեւ այն հանգամանքը, որ ներկայում Ռուսաստանի ՌԾՈՒ սեփական տարածքում ՌԷՊ համակարգի կիրառման վարժանքներ են անցկացնում: Սակայն այս վարկածի պաշտոնական հաստատում դեռ չկա։
Հուլիսի 24-ին Ադրբեջանի ՌՕՈւ անհետացած ՄիԳ-29 կործանիչի որոնումները շարունակվում են: Դատելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հուլիսի 27-ի հաղորդագրությունից՝ որոնումներն իրականացվում են Կասպից ծովի ափերի մոտ: ՊՆ-ի տվյալներով ՝ ինքնաթիռն ընկել է ծովը։ Օդաչուի ճակատագիրն անհայտ է՝ ինչպես եւ վթարի պատճառը եւ ճշգրիտ վայրը: