Արմինֆո.Վերջին 5 տարիների ընթացքում Ադրբեջանի ներքին համախառն արտադրանքը (ՀՆԱ) 74 մլրդ 240 մլն դոլարից նվազել է մինչեւ 46 մլրդ 900 մլն դոլար: Իսկ դա նշանակում է ավելի քան 27 միլիարդ դոլարի կրճատում։
TURAN գործակալության հաղորդման համաձայն, տնտեսագետ Նատիկ Ջաֆարլին կարծում է, որ Ադրբեջանում այս 5 տարիների ընթացքում ՀՆԱ-ի կտրուկ անկումը կապված է նավթի գնի անկման և կրկնակի արժեզրկման հետ: "Արժեզրկումից հետո մանաթը կտրուկ արժերկվել է, և դոլարով նշված ՀՆԱ-ն նույնպես սկսել է նվազեել։ Իսկ նավթի գների նվազումն էլ ավելի արագացրեց ՀՆԱ անկումը, և 2012-2013 թվականների համեմատ ՀՆԱ-ն նվազել է 3 անգամ", - ասել է նա։ Ջաֆարլին հավելել է, որ ՀՆԱ-ի նվազումը ցույց է տալիս, թե որքանով է Ադրբեջանը կախված նավթային գործոնից: "Երկրում ՀՆԱ-ի տատանումներ կլինեն։ Երբ նավթի գինը բարձր լինի, կբարձրանա նաև ՀՆԱ-ն ։ Հակառակ դեպքում ՀՆԱ-ն կնվազի, իսկ Հայաստանն ու Վրաստանը, որոնք որևէ ռեսուրս չունեն, մեզանից առաջ կանցնեն"։ Տնտեսագետի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները իրավիճակը շտկելու համար պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն, և եթե քաղաքական կամք լինի, իրականացվեն իրավական և քաղաքական բարեփոխումներ, փոխվի կառավարումը, ապա մի քանի տարվա ընթացքում հնարավոր կլինի վերացնել կախվածությունը նավթից:
Ադրբեջանի պաշտոնատար անձանց խոսքով ՝ 2018 - ին երկրում տնտեսական աճի տեմպը կազմել է 1,4 տոկոս, իսկ 2017-ին ՝ 0,1 տոկոս: Չնայած տնտեսության դիվերսիֆիկացմանն ու նավթագազային կախվածության նվազեցմանը ուղղված քայլերի մասին իշխանությունների հայտարարություններին՝ ոչ նավթային հատվածում ՀՆԱ-ի աճը կազմել է 1,8 տոկոս, մինչդեռ 2017 թվականին այդ ցուցանիշը եղել է 2,7 տոկոս: