Արմինֆո.ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2019թ. մայիսի 17-ի Թիվ N 1/297Ա որոշմամբ գրանցվել է «Արդշինբանկե ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխման ենթակա ԱՄՆ դոլարով պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 10 մլն. ԱՄՆ դոլար, որը ներառում է 100,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 5.5 տոկոս, շրջանառության ժամկետը՝ 27 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:
ՀՀ դրամով պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 1,5 մլրդ. ՀՀ դրամ, որը ներառում է 150,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 10000 ՀՀ դրամ անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 10.5 տոկոս, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:
Դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի մինչև ս.թ. սեպտեմբերի 1-ը, իսկ ԱՄՆ դոլարով պարտատոմսերինը՝ օգոստոսի 2-ը:
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսաե ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող:
Պարտատոմսեր ձեռք բերելու համար պետք է մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ:
Հիշեցնենք, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասինե ՀՀ օրենքի համաձայն Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամիե կողմից:
Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետևյալ հղումներով՝ ttps://bit.ly/2Ka0RwN, https://bit.ly/2Z0i5kx:
Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: Բանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Timesե կազմակերպության «The Bankerե ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկե: