Արմինֆո. Վենետիկի հանձնաժողովը բաց տեքստով հասկացնել տվեց մեր իշխանություններին, որ հարկավոր է հրաժարվել դատավորների զանգվածային վեթինգի գաղափարից: Այդ մասին ասվում է Հայաստանի կոմունիստական կուսակցության հայտարարության մեջ:
<Օրերս Վենետիկի հանձնաժողովը բաց տեքստով հասկացնել տվեց մեր իշխանություններին, որ հարկավոր է հրաժարվել դատավորների զանգվածային վեթինգի գաղափարից, ինչպես նաև հնչեց ակներև քննադատություն՝ ուղղված մայիս ամսին դատարաններն արգելափակելուն և ընդգծվեց ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի հայտարարության հակասահմանադրական բնույթը։ Փաստորեն մեր իշխանությունների եվրոպացի գործընկերները պարտադրեցին նրանց վարվել այնպես, ինչպես առաջարկում էր կոմկուսը երկու ամիս առաջ, որ չնայած դատաիրավական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությանը հարկավոր է գործել սահմանադրության շրջանակներում, առանց ինչ-որ վեթինգների և դրա նման բաների։
Հայաստանին և նրա ժողովրդին հարկավոր է ստեղծագործ աշխատանք, որն ուղղված կլինի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը և լուրջ արտաքին մարտահրավերներին դիմակայելու նախապատրաստմանը>,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ: