Արմինֆո.Այս փուլում Արցախում տեղի է ունենում անցյալի պայքար անցյալի դեմ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ՝ մեկնաբանելով Հանրապետությունում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները։
"Նման պայքարն իր մեջ նեգատիվ է պարունակում և նպատակաուղղված է բացառապես Արցախի հասարակության մասնատմանը։ Մինչդեռ, իմ կարծիքով, հին հաշիվների մաքրումը պետք է դուրս մնա պետականաշինության շրջանակներից։ Արցախին հարկավոր է նախագահ, որը չի հանդիսանում ներքին, միջանձնային, միջիշխանական հակասությունների պատանդ, որը ներքաղաքական հարցերի լուծման գործում ուժային եղանակնների կիրառման կասկած չի հարուցում։ Այդ մարդը չպետք է ասոցացվի փողի եւ զենքի հետ", - ընդգծել է նա։
Մելիքյանի գնահատմամբ՝ այսօր հնարավոր է գտնել Արցախի նախագահի բոլոր համար ընդունելի նման թեկնածու։ Սակայն այդ նպատակով այսօր մրցակցող քաղաքական թիմերը պետք է հանգեն հայ ժողովրդի՝ որպես ազգի, ընդհանուր ապագայի համար սեփական պատասխանատվության լիարժեք գիտակցման։ Նրա կանխատեսմամբ՝ նման փոխզիջումային թեկնածուի բացակայության դեպքում ներքին դիմակայության աճի հեռանկարը, ընդհուպ մինչև քաղաքացիական բախումներ, իրական ուրվագծերով կմեծանա։ Նա համոզված է նման սցենարը կանխելու անհրաժեշտության մեջ։
Մելիքյանի գնահատմամբ, եթե Բակո Սահակյանին, Սամվել Բաբայանին, Արայիկ Հարությունյանին, Վիտալի Բալասանյանին եւ Արցախի մյուս կարեւոր քաղաքական դերակատարներին հաջողվի համաձայնեցնել փոխընդունելի նախագահի թեկնածությունը, ընտրություններից հետո Արցախի Հանրապետությունը հնարավորություն կստանա էապես ուժեղացնել սեփական միջազգային դիրքերը: Ընդ որում՝ ինչպես միջազգային հանրության և ԵԱՀԿ ՄԽ միջնորդների, այնպես էլ Ադրբեջանի աչում։ Նման միասնական թեկնածուն նաև թույլ կտա բոլորովին նոր մակարդակի բարձրացնել Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության մակարդակը։ Հակառակ դեպքում, նրա կանխատեսումներով, բանակցային գործընթացում կարող են ի հայտ գալ նոր ռիսկեր և մարտահրավերներ։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ