Արմինֆո. Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում մեր թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ՝ հինգ բրոնզ:
ՙՖեյսբուքի՚ իր էջում այդ մասին գրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: ՙԱյսինքն` թիմի բոլոր անդամները մեդալով են վերադառնում: Նախորդ տարի մեր թիմն ուներ մեկ արծաթ, մեկ բրոնզ, մեկ պատվոգիր: Հաջորդ տարի պետք է զարգացնել հաջողությունը և աշխատել մեդալի որակը բարձրացնելու համար՚, - գրել է նախարարը: