Արմինֆո. Ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երեւանում շատ լավ հասկանում են, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը զոհաբերվել է ծիսակատարությանը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Կարավաևը։
"Երրորդ անգամ կալանքի տակ առնված Քոչարյանին ոչ միայն, պարզապես, փորձում են պատասխանատվության ենթարկել 11 տարի առաջ տեղի ունեցած մարտի 1-ի դեպքերի համար։ ՀՀ երկրորդ նախագահի դատապարտմամբ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է հաշվեհարդար տեսնել տարիներ շարունակ կառավարող կլանի նկտամամբ, ինչպես նաև հանրությանը ցույց տալ նախորդների լիակատար մերժումը իր կողմից", - նշել է նա։
Մեկնաբանելով Մոսկվայի արձագանքը տեղի ունեցածին՝ Կարավաեւն ընդգծել է, որ ՌԴ իշխանությունները վերջին ժամանակներս ցուցադրում են, որ հրաժարվում են Հայաստանի նկատմամբ ավանդական մտրակից եւ քաղցրաբլիթից: Ավելին, Կրեմլը Փաշինյանին հնարավորություն է տալիս ամբողջությամբ վերափոխել իշխող հայկական էլիտան։ Այս լույսի ներքո, Վլադիմիր Պուտինի հետ բարեկամական հարաբերությունների մեջ գտնվող Քոչարյանի ձերբակալության վերաբերյալ Կրեմլի վերջնական արձագանքը կանխատեսելը բավականին բարդ գործ է թվում։
"Ես, նույնիսկ, չեմ բացառում, որ Փաշինյանը Պուտինի հետ պայմանավորվել է "մարտի 1-ի գործի" բացահայտմանը չմիջամտելու մասին։ Հայկական և ռուսական իշխանությունները մշտապես ստուգում են միմյանց ։ Եվ այսօր նույնիսկ հնարավոր չէ հասկանալ ՝ կա արդյոք Կրեմլի կողմից Փաշինյանի առջև դրված արգելք, որից վեր նա չպետք է անցնի։ Այս համատեքստում կարևոր է նշել վերջինիս պատրաստակամությունը ՝ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններով շարժվել Կրեմլի համար ընդունելի հունով", - ամփոփել է ռուս քաղաքագետը ։