Արմինֆո. Այսօր Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները նոր փուլ են բացում հայ-ֆրանսիական հարաբերություններում ։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը ՝ Ֆրանսիայի ազգային տոնի ՝ Բաստիլիայի գրավման օրվա հանդիսավոր տոնակատարության ժամանակ ։
<Ուրախ եմ գտնվել Հայաստանում այս փուլում, երբ ձեր երկրում
տեղի են ունենում աննախադեպ փոփոխություններ, երբ ամբողջ էներգիան ուղղված է լավագույն ապագայի կառուցմանը: Խորապես համոզված եմ, որ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները նոր փուլ են բացում հայ-ֆրանսիական հարաբերություններում ։ Ուրախ ենք նոր հիմքեր հաստատել մեր հարաբերությունների համար՝ միջբուհական մակարդակում, կրթական ոլորտում, մշակութային ոլորտում և տնտեսությունում, որտեղ մենք դեռ շատ անելիքներ ունենք>, - ընդգծել Է դիվանագետը ։
Նա նաեւ ողջունել է ֆրանսիական ընկերություններին, որոնք ներդրումներ են կատարում Հայաստանում, նպաստում են տնտեսական աճին, ստեղծում
աշխատատեղեր և հարկեր են վճարում Հայաստանում և շնորհակալություն հայտնել հայ գործընկերներին, որոնք նպաստում են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը ։ <Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունները բացառիկ են ։ Մենք զգացված ենք Ֆրանսիայի, մեր արժեքների, մեր մշակույթի ու լեզվի հանդեպ սիրով: Վստահ եղեք, որ Ֆրանսիան մշտապես կլինի հայ ժողովրդի կողքին եւ կպաշտպանի ձեզ ՄԱԿ-ի կազմում, ԵՄ-ում եւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանապագահ>-հայտարարել է նա:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել հայկական կողմի համար նշանակություն ունեցող բոլոր հարցերում Ֆրանսիայի դիրքորոշման համար: <Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Ֆրանսիայի ջանքերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, ինչպես նաեւ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու Ֆրանսիայի որոշումը>, - ասել է Գրիգորյանը: