Արմինֆո. Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գործադուլի հետ կապված հարցի լուծման համար առաջնային խնդիրը եռակողմ հանձնաժողովի ստեղծումն է, որում կընդգրկվեն կառավարության, ձեռնարկության ղեկավարության եւ արհմիության ներկայացուցիչները, հուլիսի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների ՃՀՄ-ի նախագահ Էդուարդ Փահլևանյանը:
<Հուլիսի 2-ից Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների ինքնաբուխ ակցիան հանգեցրեց կոմբինատի աշխատանքի դադարեցմանը ։ Գործադուլավորները հանդես են գալիս հատկապես վտանգավոր կամ վնասակար պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի վճարման մասով իրենց իրավունքների պաշտպանության օգտին: Ինչպես կարծում են աշխատակիցները, աշխատավարձերը վճարվել են ոչ պատշաճ կերպով, կամ ընդհանրապես չեն վճարվել>, - հիշեցրել է նա ։
Ըստ միության ղեկավարի ՝ փոխհամաձայնության հասնելու եռակողմ մոտեցումը, հնարավոր է, այս փուլում գործուն լուծում տա այս խնդրին, բայց ոչ վերջնական ։ <Կարծում ենք, որ դա կլինի կառուցողական քայլ, սակայն այն սպառիչ չէ>, - ընդգծել է նա:
Պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին՝ Փահլևանյանը նշել է, որ գործատուն առաջարկել է խնդրի լուծման իր տարբերակը՝ պայմանով, որ աշխատողները կանցնեն իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը: Մինչև հաջորդ չորեքշաբթի, ըստ նրա, աշխատանքային անձնակազմը պետք է բարձրաձայնի իր որոշումը՝ համաձա՞յն է արդյոք գործատուների առաջարկած պայմանների հետ ։ <Ես վստահ եմ, որ հանձնաժողովի կազմում կառավարության ներկայացուցիչների առկայության դեպքում հարցն արդյունավետ կլուծվի ։ Մասնավորապես՝ նրանց մասնակցությունը աշխատողների համար որոշակի վստահություն է ներշնչում, որ իրենց մտահոգող հարցերն իրապես կուսումնասիրվեն, կքննարկվեն>, - ընդգծել է նա ՝ հավելելով, որ հանձնաժողովն անմիջապես ձեռնամուխ կլինի աշխատանքին, երբ կոմբինատի աշխատակիցների համաձայնությունը ստանա գործատուների կողմից հնչեցված պայմաններին: Ընդ որում, Փահլևանյանը չցանկացավ գնահատական տալ, թե ինչ կլինի, եթե աշխատակիցները իրենց համաձայնությունը չտան եռակողմ հանձնաժողովի առաջարկած պայմաններին ։
Ստեղծված խնդիրը Փահլևանյանը չափազանց լուրջ է համարում՝ ինչպես ոլորտի, այնպես էլ Ագարակի բնակիչների և հանրապետության համար ։ <Երբ ոտքի են կանգնել բոլոր աշխատակիցները, դա վկայում է այն մասին, որ հարցը քննարկելու համար լուրջ մոտեցման անհրաժեշտություն կա, քանի որ հանքարդյունաբերության ոլորտում ցանկացած խոշոր ձեռնարկության կանգնեցում, մեղմ ասած, անցանկալի քայլ է հանրապետության զարգացման տեսանկյունից>, - ասել է նա ՝ վկայակոչելով գործատուների խոսքերը, որ կոմբինատի պարապուրդի մեկ օրը ընդհանուր առմամբ 100 հազար դոլարի վնաս է հասցնում:
Միության ղեկավարի խոսքով՝ Ագարակի աշխատունակ բնակչության մեծ մասն աշխատում է այդ ձեռնարկությունում, այդ պատճառով ձեռնարկության աշխատանքի գործարկումը չափազանց կարեւոր է:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին «ԳեոՊրոՄայնինգե հանքարդյունաբերական ընկերությունների միջազգային դիվերսիֆիկացված խումբը Հայաստանի Հանրապետության կառավարությանը կոչ է անում իրավասու մարմինների մասնակցությամբկազմել բազմակողմ հանձնաժողով «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատե-ում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով։ Նշվում է, որ հուլիսի 3-ից Տեխնոլոգիական տրանսպորտի աշխատակիցների աշխատանքի չներկայանալու հետևանքով Կոմբինատի աշխատանքը դադարել է՝ կաթվածահար անելով արտադրության պրոցեսը։ Կոմբինատի աշխատակիցները, աշխատանքային պայմանագրի խախտումով, առաջադրում են լրացուցիչ դրամական միջոցներ վճարելու պահանջ, ինչը երկկողմանի պայմանագրերով նախատեսված չէ։ Արտադրության դադարի հետևանքով կոմբինատը, տեղական համայնքային և ՀՀ պետական բյուջեն զգալի նյութական վնասներ կկրեն։ Ագարակի կոմբինատի ղեկավարությունը կոչ է անում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին ձեռնպահ մնալ ընկերության հասցեին հնչեցվող էմոցիոնալ և անհիմն մեղադրանքներից և հայտնում է, որ կոմբինատը ամբողջությամբ կատարում է իր բոլոր պարտավորությունները կոմբինատի աշխատակիցների, համայնքային և ՀՀ պետական բյուջեի նկատմամբ, այդ թվում, աշխատավարձի, արտաժամյա աշխատանքի և հավելավճարների վճարման իր պարտավորությունները։ «ԳեոՊրոՄայնինգե ընկերությունը, լինելով Հայաստանի տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկը, պետական մարմիններին կոչ է անում Կառավարության իրավասու մարմինների մասնակցությամբ կազմել բազմակողմ հանձնաժողով՝ ստեղծված իրավիճակը իրատեսորեն ուսումնասիրելու և լուծման ուղիներ որոնելու նպատակով։
«Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատե-ը «ԳեոՊրոՄայնինգե ընկերության հայաստանյան ակտիվներից մեկն է։ Կոմբինատը գտնվում է Հայաստանի հարավում, Իրանի հանրապետության սահմանի մոտ և Մեղրիի տարածաշրջանի խոշորագույն արդյունաբերական օբյեկտն է։ 2007 թվականից Ընկերությունը «Ագարակի պղձա-մոլիբդենային կոմբինատիե զարգացման համար ներդրել է 79 մլն․ ԱՄՆ դոլար։
"ԳեոՊրոՄայնինգ" ընկերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար ներդրել է ավելի քան 530 մլն․ ԱՄՆ դոլար։