Արմինֆո.Ղարաբաղյան հակամարտությունում չպետք է լինեն հաղթողներ և պարտվողներ: Այս մասին գերմանական ամսագրին հարցազրույցում ասել է ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:
Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է միայն խաղաղ ճանապարհով կարգավորվի: <ԼՂ բնակչության անվտանգությունը և Արցախի կարգավիճակը առանցքային առաջնահերթություն են ներկայացնոււմ: Այստեղ խոսքը 150․000 մարդկանց մասին է: Այդ պատճառով է նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ: Կարևոր է գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Լեռնային Ղարաբաղի բնակչության, Ադրբեջանի և Հայաստանի համար: Չպետք է լինեն հաղթողներ և պարտվողներ: Պետք է խոսել Լեռնային Ղարաբաղի հետ և ոչ թե Լեռնային Ղարաբաղի մասին>,– նշել է ՀՀ դեսպանը: