Արմինֆո.Հայաստանի արտաքին քաղաքականությունը հենվում է ոչ թե «կամ, կամե, այլ «և՛, և՛ե սկզբունքի վրա: : Այս մասին գերմանական ամսագրին հարցազրույցում ասել է ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:
Նա հիշեցրել է, որ 2017թ. Հայաստանը ստորագրել է ԵՄ-ի հետ Համընդհանուր և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը Գերմանիայի Բունդեսթագը վավերացրել է այս տարվա ապրիլի 4-ին: <Այս պահին արդեն ԵՄ 11 երկրներ են վավերացրել այն: Սա մեզ համար շատ կարևոր փաստաթուղթ է, քանի որ երկրում բարեփոխումների իրականացման գործընթացում ակնկալվում է ԵՄ-ի հետ խորացված և ընդլայնված համագործակցություն>,- նշել է դեսպանը:
<Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է և սերտ կապեր ունի Ռուսաստանի Դաշնության հետ: Մենք ցանկանում ենք պահպանել ռազմավարական այս հատուկ գործընկերությունը Ռուսաստանի հետ: Այս առումով Հայաստանը կարող է որպես կամուրջ հանդես գալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև:
Միևնույն ժամանակ, Հայաստանի անկախությունից ի վեր սերտանում են վերջինիս հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, որտեղ բազմաթիվ հայեր են բնակվում: Մենք նաև լավ հարաբերություններ ունենք Չինաստանի հետ: Մեր քաղաքականությունը հենվում է ոչ թե «կամ, կամե, այլ «և՛, և՛ե սկզբունքի վրա: Սա մեր արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկն է: Հայաստանը միակ երկիրն է, որ հանդիսանում է ՀԱՊԿ անդամ՝ միաժամանակ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ>, - հավելել է դիվանագետը:
Գերմանիան առաջին երկրներից էր, որ դեռ 1991թ. դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Հայաստանի հետ: «Երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում և ընդլայնվում են: Հագեցած քաղաքական օրակարգ, մի շարք բարձրաստիճան երկկողմ այցեր, որոնք նպաստել են քաղաքական երկխոսության զարգացմանը: Մի կողմից, մշակույթի, կրթության և գիտության, մյուս կողմից, խորհրդարանական, քաղաքական և քաղաքացիական հասարակության ոլորտներում համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է, և ես հպարտ եմ դրանովե,- ընդգծել է Սմբատյանը:
Գերմանիան հանդիսանում է ԵՄ-ում Հայաստանի ամենախոշոր տնտեսական գործընկերներից մեկը, և նրա երրորդ ուժեղագույն առևտրային գործընկերն է ամբողջ աշխարհում: Դեսպանը մեծ ներուժ է տեսնում տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման մեջ. «Կարծում եմ, որ սա երկարաժամկետ առումով օգտակար է երկու երկրների համարե: