Արմինֆո. Հայաստանում այդպես էլ ի հայտ չեկավ քաղաքական միտք, որն ունակ է դուրս գալ անցյալի պատյանից, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ։
<Մասնավորապես, ելույթ ունենալով հունիսի 16-ին կայացած <Քաղաքացիական պայմանագիր> կուսակցության համագումարում՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նախորդների <լավագույն> ավանդույթներով հայտարարել է, որ իր կուսակցությանը պատերազմ է հայտարարված ։ Ընդ որում, Միրզոյանը հայտարարել է, որ այդ պատերազմում պարտվելու իրավունք կուսակցությունը չունի, քանի որ ունի Հայաստանի քաղաքացիների աջակցությունը>, - հիշեցրել է նա ։
Միրզոյանի այս խոսքերը վերլուծաբանը դիտարկում է
իշխող ուժի կողմից քաղաքական դաշտը սպիտակ եւ սեւերի, հեղափոխականների եւ հակահեղափոխականների բաժանելու համատեքստում: Ընդ որում, Սարոյանն ընդգծել է Հայաստանում քաղաքական մտքի լիակատար բացակայությունը, որը կարող է նախանշել պետության զարգացման հստակ ուղենիշներ: Պետական գործիչների ողջ միտքը նախկինի պես կենտրոնացած է քաղաքական իշխանություն ունենալու և պահպանելու՝ խորը թաքնված ցանկության բավարարման վրա։
Սարոյանը նաև համոզմունք է հայտնել, որ իրական քաղաքական ծրագրերի և դրանց հիման վրա կառուցված օրակարգի բացակայության պայմաններում
քաղաքական գործիչները ստիպված են լինում վերադառնալ ու պաշտպանել իրենց նախորդների փոխանցած թեզիսները:
Մինչդեռ, նրա համոզմամբ, հենց այդ վնասակար թեզիսների միջոցով
Հայաստանում այսօր կեղծ օրակարգեր են գոյանում։ Արդյունքում մեջտեղ են բերվում կեղծ թիրախներ, տեղի է ունենում պայքարի իմիտացիա և սեփական արժեքի գերագնահատում ։
<Հենց այդ պատճառով որքան բարձր է Հայաստանում այսօր խոսվում
համամարդկային արժեքների, գերնպատակների և գերհնարավորությունների մասին, այնքան մեծանում է հավանականությունը, որ գործ ունենք իր էությամբ խղճուկ, ինտրիգներով լի քաղաքական դեմագոգիայի հետ ։ Մնացած ամեն ինչ ՝ տնտեսական աճ, բարեփոխումներ, կենսամակարդակի աճ, ներդրումային հեռանկարներ և այլն, ընդամենը գեղեցիկ փաթեթավորում է>, - ամփոփել է վերլուծաբանը ։