Արմինֆո.Հայաստանում նվազագույն աշխատավարձը կբարձրանա մինչեւ 68 հազար դրամ։ Համապատասխան օրենքի նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության հունիսի 27-ի նիստում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանի խոսքով ՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներն առաջարկել են նվազագույն աշխատավարձը ներկայիս 55 հազարից դարձնել 63 հազար դրամ ։ <Սակայն, մենք առաջարկում ենք աշխատանքի վարձատրության նվազագույն չափը բարձրացնել մինչեւ 68 հազար դրամ", - նշել է փոխնախարարը:
Նա հավելել է, որ հաշվարկները կատարվել են ՝ հաշվի առնելով նվազագույն սպառողական զամբյուղի ցուցանիշները ։ Նախատեսվում է, որ նոր ԱՎՆՉ-ն կտարածվի մասնավոր սեկտորում 45 հազար և պետական սեկտորում 35 հազար մարդու վրա ։