Արմինֆո. Այսօր Ազգային ժողովը փակ քվեարկությամբ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին ընտրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Այդ մասին իրադարձության վայրից հայտնում է Արմինֆո-ի թղթակիցը։ Քվեարկությանը մասնակցել է 119 պատգամավոր, որոնցից 114-ը ՙկողմ՚ է քվեարկել, իսկ 4-ը՝ ՙդեմ՚, 1 քվեաթերթիկն անվավեր է ճանաչվել: Քվեարկությունից հետո խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ Քոչարյանը դեռեւս արդարադատության նախարարի տեղակալ է, և պատգամավորներին առաջարկել է արտահերթ նիստի ժամանակ, այն բանից հետո, երբ բոլոր իրավական և տեխնիկական հարցերը լուծվեն, Վիգեն Քոչարյանին երդման հնարավորություն տալ։
Հիշեցնենք, որ Քոչարյանի թեկնածությունն առաջադրել էին իշխող ՙԻմ քայլը՚ խմբակցության ներկայացուցիչները ։