Արմինֆո. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պահպանվում են բավական լուրջ տարաձայնություններ։ Այդ մասին Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել Է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոր առաջարկները։
"Մեր միջև մնում են բավական լուրջ տարաձայնություններ։ Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ առաջարկները նույնն են։ 15 տարի մենք տեսնում ենք նույն գաղափարները, նույն խաղաղ ծրագիրը", - ասել է նա, հաղորդում է ՙռեպորտ.ազ՚-ը:
Նախարարը նշել է, որ հանդիպման ընթացքում անցկացվել են "ինտենսիվ և խորը" բանակցություններ, հավելելով, որ համանախագահները լրացուցիչ փաստաթղթեր են տրամադրել ավելի բովանդակալից բանակցությունների համար:
"Մանրուքներում եղել են որոշ տարաձայնություններ, բայց, ինչպես ասում են, քննարկումներում ամենակարեւորը հենց մանրուքներն են։ Մենք հասկանում ենք, որ պետք է ավելի շատ քաղաքական կամք դրսևորել։ Շփման գծում իրավիճակը չպետք է խոչընդոտի հռչակագրի ռաջխաղացմանը կամ խաղաղ պայմանագրին", - նշել է նա։