Արմինֆո. ԱԺ կրթության, մշակույթի և սփյյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը դադարեցրել է Եվրանեսթում Հայաստանի պատվիրակության ղեկավարի իր լիազորությունները: Այդ մասին նա հաղորդել է իր տեսաուղերձով՝ ՙՖեյսբուքի՚ իր էջում:
Իր որոշումը նա բացատրել է "գերզբաղվածությամբ", քանի որ օրերս ընտրվել է ՔՊ կուսակցության վարչության անդամ, բացի այդ, ղեկավարում է "ամենաերկար անվամբ" խորհրդարանական հանձնաժողովը, ինչը մեծ բեռ է, ուստի որոշել է հրաժարվել որոշ լիազորություններից: