Երեթշաբթի, 18 Հունիսի 2019 19:52
Նաիրա Բադալյան

Պետական վերահսկողական ծառայությունը խախտումներ է հայտնաբերել Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգում

Պետական վերահսկողական ծառայությունը խախտումներ է հայտնաբերել Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգում

 Արմինֆո. ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության ենթակա ոլորտն ընդգրկել է ՀՀ ԱՆ ՔԿԾ-ի կողմից կազմակերպված գնումների գործընթացների նկատմամբ օրինականության և արդյունավետության վերահսկողությունը:


Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՊՎԾ մամուլի ծառայությունից, իրականացված ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից 2016-2018 թվականների ընթացքում կազմակերպված մի շարք գնման գործընթացներ իրականացվել են այդ ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերի խախտումներով: Մասնավորապես՝ մի շարք դեպքերում գնման առարկաներն ու դրանց տեխնիկական բնութագրերը չեն եղել օբյեկտիվորեն հիմնավորված և համարժեք այն կարիքին, որի բավարարման նպատակով կատարվել է տվյալ գնումը: Հաճախ տեխնիկական բնութագրերերով ապրանքատեսակներին ներկայացվող պահանջները կրել են բարդեցված բնույթ, ինչի արդյունքում` ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից չեն ապահովվել հավասար պայմաններ գնման գործընթացին հնարավոր մասնակիցների համար՝ առաջացնելով մրցակցության համար չհիմնավորված խոչընդոտներ։


ՙՄիաժամանակ, որոշ դեպքերում բարձր որակական չափանիշեր պարունակող ապրանքատեսակները ձեռք են բերվել շուկայականից ակնհայտ ցածր գներով, ինչի արդյունքում առաջացել է ռիսկ, որ մատակարարների կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը մատակարավել են տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ապրանքատեսակներ։


Անդրադառնալով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և կապալառու կազմակերպությունների միջև կնքված շինարարական աշխատանքների կատարման պայմանագրերին՝ պետք է փաստել, որ մի շարք դեպքերում աշխատանքները իրականացվել են նախագծա-նախահաշվային փաստաթղթերի պահանջների խախտումներով, ինչի արդյունքում աշխատանքները կատարվել են անորակ, իսկ օգտագործված նյութերը չեն համապատասխանել պայմանագրով սահմանված չափանիշներին:


Խախտումներ են արձանագրվել նաև բուժսպասարկման ոլորտում, մասնավորապես՝ դեղորայքի և բժշկական այլ պարագաների գնման՝ պլանավորման և ձեռքբերման, դրանց հաշվառման, բաշխման, պահպանման, սանիտարահիգենիկ պայմանների ապահովման ոլորտներում։ Որոշ ՔԿՀ-ներում արձանագրվել են նաև անորակ և ժամկետանց դեղերի առկայություն։


Ամփոփելով վերոգրյալը անհրաժեշտ է նշել, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից 2016-2018 թվականներին կազմակերպված և ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ուսումնասիրության առակա հանդիսացած գնման գործընթացներում թույլ են տրվել տվյալ դաշտը կարգավորող ՀՀ օրենսդրությամբ սահմանված մի շարք նորմերի խախտումներ, որոնք առաջացրել են պետական միջոցների անարդյունավետ օգտագործման ռիսկեր։

Ուսումնասիրության արդյունքներն ամփոփող տեղեկանքում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով այն ուղարկվել է ՀՀ դատախազություն՚, - ասվում է հաղորդագրությունում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Կառավարությունը հաստատեց սոցիալական աջակցության հերթական ծրագիրըԿառավարությունը հաստատեց սոցիալական աջակցության հերթական ծրագիրը
Ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համարԱպրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համար
Թորոսյան. Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողներիԹորոսյան. Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների
Պետությունը միանվագ սոցհատկացումներ կտրամադրի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին՝ աշխատանքը կորցնելու դեպքումՊետությունը միանվագ սոցհատկացումներ կտրամադրի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին՝ աշխատանքը կորցնելու դեպքում
Փաշինյան. Հին աշխարհն այլեւս գոյություն չունի, մենք մտնում ենք նոր աշխարհՓաշինյան. Հին աշխարհն այլեւս գոյություն չունի, մենք մտնում ենք նոր աշխարհ
Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը հավաքագրում է կամավորներիԿորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը հավաքագրում է կամավորների
Վերին Լարսի ավտոճանապարհը շարունակում է փակ մնալՎերին Լարսի ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ
Ավիգդոր Էսկին. Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հայտարարությունը միջամտություն է ինքնիշխան Հայաստանի գործերինԱվիգդոր Էսկին. Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հայտարարությունը միջամտություն է ինքնիշխան Հայաստանի գործերին
Փոխվարչապետը կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ տարբեր գերատեսչություններ այցելելուցՓոխվարչապետը կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ տարբեր գերատեսչություններ այցելելուց
Nail Sunny-ին գեղեցկությամբ կնվաճի Երևանը. Մովսիսյան քույրերն առաջին սրահը կբացեն հայրենիքումNail Sunny-ին գեղեցկությամբ կնվաճի Երևանը. Մովսիսյան քույրերն առաջին սրահը կբացեն հայրենիքում
Հայաստանի օդային երթևեկության կարգավարները ինքնամեկուսացել են կորոնավիրուսի պատճառովՀայաստանի օդային երթևեկության կարգավարները ինքնամեկուսացել են կորոնավիրուսի պատճառով
Հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք
Տիգրան Ավինյան. Առաջարկություն եմ ներկայացրել Արմեն Սարգսյանին՝ ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձիՏիգրան Ավինյան. Առաջարկություն եմ ներկայացրել Արմեն Սարգսյանին՝ ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձի
Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայողՀակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող
ՀՀ ԱԳՆ-ն կրկին դիմել է իր քաղաքացիներին՝ կորոնավիրուսի հետ կապված համաճարակաբանական իրավիճակի հետ կապվածՀՀ ԱԳՆ-ն կրկին դիմել է իր քաղաքացիներին՝ կորոնավիրուսի հետ կապված համաճարակաբանական իրավիճակի հետ կապված
Փնտրել ըստ օրերի