Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի հունիսի 18-ի նիստում Վահե Գրիգորյանն ընտրվել է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր: Խորհրդարանում գաղտնի քվեարկության ընթացքում նրա թեկնածության օգտին քվեարկել է 99 պատգամավոր, "դեմ"՝ 22-ը: Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 122 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Նշենք, որ շուրջ մեկ տարի խորհրդարանին չէր հաջողվում Սահմանադրական դատարանի դատավոր ընտրել։ ՀՀ նախագահի առաջարկած բոլոր թեկնածուները բախվում էին խորհրդարանականների դիմադրությանը, և ընտրությունները ձախողվում էին։ Սա ՀՀ ՍԴ դատավորի թվով վեցերորդ ընտրությունն էր։