Արմինֆո. ԱՄՆ-ի առաջատար ուղեղային կենտրոնների կողմից Թուրքիայի դասակարգումը որպես "անհուսալի գործընկեր" եւ "անվանական դաշնակից" հանգեցնում է Հարավային Կովկասի երկրների՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի նշանակության էլ ավելի մեծացման: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Է Լեսթերի համալսարանի (Մեծ Բրիտանիա) միջազգային հարաբերությունների և անվտանգության բաժնի գիտաշխատող, ԱՄՆ արտաքին քաղաքականության խորհրդին առընթեր Վաշինգտոնի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը:
"Իրենց զեկույցներում Թուրքիան հենց այդպես են բնութագրում RAND Corporation-ի, Atlantic Council-ի, Washington Middle East Policy Institute-ի, Hudson Institut-ի առաջատար փորձագետներն ու վերլուծաբանները։ Ընդ որում, վերոհիշյալ բոլոր կենտրոնները մասնակցում են ԱՄՆ տարածաշրջանային և գլոբալ քաղաքականության մշակմանը։ Դա թույլ է տալիս ենթադրել, որ ԱՄՆ-ը հնարավորինս նվազեցնում է Թուրքիայի ներգրավվածության աստիճանը սեփական տարածաշրջանային ծրագրերի ֆունկցիոնալ ծրագրավորման մեջ։ Դա, անշուշտ, կհանգեցի Թուրքիայի մեկուսացման, որում մեծ դեր է խաղում հենց Վաշինգտոնը", - ընդգծել է նա։
Աբրահամյանի գնահատմամբ, Թուրքիան շարունակում է կարևոր ռազմավարական նշանակություն ունենալ ԱՄՆ-ի համար։ Սակայն թուրք-ռուսական հարաբերությունների խորացումը, թուրքական և ամերիկյան շահերի բախման սպեկտրի ընդլայնման հետ մեկտեղ, հանգեցրել են բավական բարդ իրավիճակի։ Վերջինս մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք պատճառներով հարթեցման շատ թույլ հեռանկարներ ունի։
Այս լույսի ներքո՝ վերլուծաբանը ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների աստիճանական վատթարացումը գնահատում է որպես Հայաստանի համար շատ կարևոր նշանակություն ունեցող գործընթաց։ Առաջին հերթին, հաշվի առնելով նրա անմիջական փոխկապակցվածությունը տարածաշրջանային ռազմաքաղաքական կոնֆիգուրացիայի փոփոխությունների եւ դինամիկայի հետ։ Նրա գնահատմամբ՝ այժմ Վաշինգտոնի եւ Անկարայի դաշնակցային հարաբերություններում սուր ճգնաժամի հերթական փուլ է: Տեղի ունեցողը, մասնավորապես, հերթական լրացուցիչ ճաքեր է առաջացնում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ առանց այդ էլ բավականին բարդ հարաբերություններում, որոնք չեն համապատասխանում դաշնակցային հարաբերություններին։
Հունիսի 17-ին, ամփոփելով Դուշանբեում Ասիայում փոխգործակցությանը եւ վստահության միջոցներին նվիրված գագաթնաժողովի արդյունքները, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը "ավարտված գործ" է որակել Թուրքիա ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման հարցը, հավաստիացնելով, որ մատակարարումները կսկսվեն հուլիսի առաջին կեսին: Վաշինգտոնում չափազանց դժգոհ են ռուսական C-400-ներ ձեռք բերելու Անկարայի որոշումից եւ պատրաստվում են Թուրքիային դուրս բերել հինգերորդ սերնդի F-35 կործանիչներով թռիչքների օդաչուների ուսուցման ծրագրից: Պենտագոնում արդեն հայտարարել են, որ թուրք օդաչուները պետք է ԱՄՆ-ի տարածքը լքեն մինչեւ հուլիսի 31-ը: