Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ընտրվել է կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության վարչության նախագահ: Երեկ կուսակցության համաժողովում վարչության նախագահի պաշտոնի համար առաջադրվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի թեկնածությունները: Փաշինյանն ու Միրզոյանը ինքնաբացարկ են հայտնել։ Բաց քվեարկությամբ վարչության նախագահ է ընտրվել Սուրեն Պապիկյանը: Կուսակցության վարչության նախկին նախագահ Սասուն Միքայելյանի լիազորությունները դադարեցվել էին, երբ նա գլխավորեց Երկրապահ կամավորականների միությունը ։
"Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության վարչության կազմում ընդգրկված է 21 անդամ, որոնց թվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, բարձր տեխնոլոգիական արտադրանքի նախարար Հակոբ Արշակյանը և այլք: Ընտրվել է նաև վերահսկիչ հանձնաժողովի նոր կազմը, որում ընդգրկվել են Արամայիս Գրիգորյանը, Գարիկ Սարգսյանը, Էդուարդ Ավետիսյանը, Անուշիկ Դավթյանը, Սոնա Ղազարյանը, Սարգիս Ալեքսանյանը, Կարո Ղուկասյանը: