Արմինֆո. Համենայնդեպս, այսօրվա դրությամբ քիչ հավանական է այնպիսի սցենարի իրագործումը, որում Հայաստանը կարող է "փախչել" Մոսկվայից։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։
"Արևմուտքի օգտին Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխության հնարավորություն գոյություն ուներ և այսօր էլ կա։ Եվ միանգամայն բնական է, որ նման սցենարի օգտին խոսակցությունները հաճախակի են դարձել հանրապետությունում իշխանափոխությունից հետո։ Այդուհանդերձ, Հայաստանում իշխանափոխությունը էական փոփոխությունների չի հանգեցրել հանրապետության աշխարհաքաղաքական և, առավել ևս, աշխարհագրական իրավիճակում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով", - համոզված է նա։
Միևնույն ժամանակ, վերլուծաբանը արձանագրում է Հայաստանում հեղափոխական գործընթացների շարունակություն, նշելով, որ այստեղ կանգ չեն առել կառավարության, մայրաքաղաքի իշխանության և խորհրդարանի փոփոխության վրա։ Նրա գնահատմամբ, բոլոր վերջին իրադարձությունների լույսի ներքո, շատ լուրջ փոփոխություններ են ակնկալվում երկրի դատական համակարգում, եւ ազգային անվտանգության համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող հարաբերություններում Լեռնային Ղարաբաղի հետ:
Վերը նշվածի լույսի ներքո՝ Մարկեդոնովը չի բացառում Հայաստանի արտաքին քաղաքական գծի որոշակի սրբագրումներ, նշելով, որ առայժմ անհասկանալի է, թե որքան հեռու կարող է գնալ այդ ամենը։ Ընդգծելով դատական բարեփոխումների գործում միջազգային կառույցներից սպասվող օգնության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին խոսքերը՝ ռուսաստանցի վերլուծաբանը նշել է, թե ոչ մի արտաքին աջակցություն երբեք չի տրամադրվում բացառապես ալտրուիստական նկատառումներից ելնելով։ Նրա գնահատմամբ՝ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների համատեքստում վերը նշված բոլոր սյուժեները չափազանց կարևոր են և մանրակրկիտ վերլուծության կարիք ունեն։
Միեւնույն ժամանակ, մեկնաբանելով ԵՄ "Արեւելյան գործընկերություն" նախագծի հեռանկարները, Մարկեդոնովն ընդգծել է, որ Ղարաբաղի շուրջ շահերի բրյուսելյան բախումը "Արեւելյան գործընկերության" անգործունակության հետ մեկտեղ հստակ ցույց տվեց, որ այդ նախագիծն այդպես էլ ինտեգրացիոն չի դարձել հետխորհրդային վեց երկրների համար: Նրա գնահատմամբ, չափազանց տարբեր են նրանց շահերն ու ռազմավարական նպատակները։
Մայիսի 13-ին, Արևելյան գործընկերության տասնամյակի առթիվ Բրյուսելում կայացած հանդիսավոր գագաթաժողովը հարկադրված շեղվեց նախատեսված սցենարից՝ Ադրբեջանի հատուկ դիրքորոշման պատճառով: Գագաթնաժողովի ավարտին ԵՄ և ծրագրի անդամ վեց երկրների արտգործնախարարներին այդպես էլ չհաջողվեց միասնական փաստաթուղթ ընդունել՝ հռչակագիրը ստորագրելուց Բաքվի հրաժարվելու պատճառով։ Այդ երկրի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը այդ դիրքորոշումը հիմնավորեց տեքստում Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիշատակման բացակայությամբ: Արդյունքում՝ 10 տարվա ընթացքում առաջին անգամ ամփոփիչ հայտարարությունն ընդունվեց ոչ թե գագաթնաժողովի բոլոր մասնակիցների, այլ միայն եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի անունից:
"ԱԳ իրականացման 10 տարվա ընթացքում Մոլդովան, Վրաստանն ու Ուկրաինան քայլեր են կատարել, որոնք նրանց կողմից մեկնաբանվում են որպես լուրջ առաջընթաց եվրոպական ինտեգրման ճանապարհին։ Հայաստանը, Ադրբեջանն ու Բելառուսը ցույց տվեցին, որ իրենց համար եվրոպական ուղղությունը կարևոր է, բայց ոչ միակ նշանակալի ուղղությունը։ Եվ այդ վեց երկրներից յուրաքանչյուրը տարբեր կերպ է նայում Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը։ Այս համատեքստում եվրոպականացման մեջ ղարաբաղյան, եւ ցանկացած այլ հակամարտության կարգավորման ինչ-որ ճանապարհ տեսնելն առնվազն միամտություն է", - համոզված եմ վերլուծաբանը։