Արմինֆո. Արցախի կառավարությունը հերքում է վերջերս մամուլում տարածված տեղեկատվությունն առ այն, թե արդեն երկու ամիս է ՀՀ կառավարությունը մերժում է Արցախի կառավարությանը ֆինանսական աջակցության դիմումները:
ՙՀայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետությանը տրամադրվող նախատեսված բյուջետային վարկը փոխանցվում է սահմանված գրաֆիկի համաձայն: Հայկական զույգ պետությունների ֆինանսատնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Կոչ ենք անում զանգվածային լրատվության միջոցներին ստուգել տեղեկատվության իսկությունը և զերծ մնալ հանրությանն ապատեղեկատվություն տրամադրելուց՚, - ասվում է Արցախի կառավարության տարածած հաղորդագրությունում:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե Հայաստանը հրաժարվում է Արցախին ֆինանսական աջակցության հերթական տրանշ տրամադրել ՝ պահանջելով Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հրաժարականը: Սակայն Արցախի իշխանական շրջանակներում ԱրմԻնֆո-ի աղբյուրները հերքել էին այդ տեղեկությունը, նշելով, որ հանրապետության ղեկավարությունն իսկապես քննարկում է Բալասանյանի հրաժարականը, բայց բացառապես նրա ՝ 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու պատճառով։