Արմինֆո. Նուր Սուլթանում տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության միջազգային դիտորդների առաքելության մամուլի ասուլիսը՝ Ղազախստանի Հանրապետության նախագահի արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման մոնիթորինգի արդյունքներով:
ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը լրագրողներին ասել է. "Մենք եկել ենք այն եզրակացության, որ Ղազախստանում ընտրություններն անցել են կազմակերպչական բարձր մակարդակով և ազատ մթնոլորտում։ Ընտրություններն անցկացվել են Սահմանադրությանը և սահմանադրական օրենքին համապատասխան։ Դրանք թափանցիկ էին, ժողովրդավարական եւ մրցակցային: Մեր առաքելության մեջ ընդգրկված են ԱՊՀ երկրների խորհրդարանականներ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովների ղեկավարներ և դիվանագետներ։ Մենք կարծում ենք, որ ներկայացուցչության բարձր մակարդակը եւ մեծ քանակային կազմը մեզ թույլ է տվել ստանալ ընտրությունների օբյեկտիվ եւ լայն պատկերը"։
ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խմբի համակարգող, նախագահի տեղակալ
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Իլյաս Ումախանովը հայտնել է, որ դիտարկման ընթացքում դիտորդները հնարավորություն են ունեցել հանդիպել բազմաթիվ թեկնածուների հետ: "Ապահովվել է ընտրությունների թափանցիկությունն ու թեկնածուների հավասար իրավունքները նախընտրական քարոզարշավ անցկացնելու համար: Դրանք հավասար հնարավորությունների ընտրություններ էին", - ընդգծել է նա։
Առաքելության կազմում աշխատել է 432 դիտորդ ԱՊՀ ութ երկրներից: Ընդհանուր առմամբ դիտորդներն այցելել են 3812 ընտրատեղամասեր Ղազախստանի Հանրապետության բոլոր մարզերում, Նուր-Սուլթան, Ալմաթի եւ Շիմկենտե քաղաքներում, ինչպես նաեւ Բաքվի, Երեւանի, Մինսկի, Բիշքեկի, Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի արտասահմանյան ընտրատեղամասեր: