Արմինֆո. Արցախի ղեկավարությունը մինչ օրս տեղեկացված չի եղել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի մասին։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնելով, որ իշխանության գալուց հետո ինքն անձամբ է Արցախի ղեկավարությանը տրամադրել կարգավորման փաստաթղթերը։
"Մինչ այդ Արցախի ղեկավարությունը տեղյակ չէր Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացից, նրանք ոչ մի տեղեկատվություն չունեին, նախկին իշխանությունները հարկ չէին համարել հաղորդել, թե ինչ է կատարվում, ինչ քայլեր են մտադիր ձեռնարկել ։ Ես ԼՂՀ իշխանություններին եմ հանձնել Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը։ Ես նրանցից հինգ անգամ հարցրել եմ, թե արդյոք տեղյակ են, թե ինչ է կատարվում բանակցությունների գործընթացում, նրանք հայտարարել են, որ չգիտեն։ Եվ ամեն ինչ պատմեցի, հանձնեցի թղթերը։ Եվ դրանից հետո նրանք գնում և իրենց օգնականներին հանձնարարում են սոցցանցերում գրել, թե ՀՀ ներկայիս իշխանությունները "դավաճաններ են և մտադիր են հող հանձնել"։ Հարց է առաջանում. ինչի՞ համար են դա անում", - հարցադրում է արել վարչապետը։
Նա նաեւ հաղորդել է, որ մի քանի անգամ հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ եւ ներկայացրել է ղարաբաղյան հարցի իր տեսլականը: "Ես հետաքրքրվեցի, թե արդյոք կա որեւէ դժգոհություն իմ տեսլականի հետ կապված, թե արդյոք նրանք համաձայն են դրան, պարզվեց, որ բոլորը համաձայն են: Եւ երբ դրանից հետո այդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում է իրենց օգնականներին լուրեր տարածել է այն մասին, թե ես մտադիր եմ հանձնել տարածքները, ինձ մոտ հարց է առաջանում, թե ինչու են նրանք դա անում, չէ որ ես ազնվորեն բոլորը նրանց ներկայացրել եմ, եւ նրանք ամեն ինչին համաձայնել են, ուրեմն՝ ինչի համար են բոլոր այդ քայլերը”, - հայտարարել Է վարչապետը, պարզաբանելով դավաճանների առկայության վերաբերյալ ավելի վաղ արած իր հայտարարությունը, որոնք շահագրգռված են իրավիճակի ապակայունացմամբ և "տարածքների հանձնմամբ", որպեսզի հետագայում այդ ամենը բարդեն Հայաստանի նոր իշխանությունների վրա։ "Այս ամենից հետո ինձ մոտ հենց այդպիսի եզրակացություն է առաջանում", - բացատրել է Փաշինյանը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետը հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ կան որոշակի շրջանակներ, որոնք շահագրգռված են իրավիճակի ապակայունացմամբ և "տարածքների հանձնմամբ", որպեսզի հետագայում այդ ամենը բարդեն Հայաստանի նոր իշխանությունների վրա: Վարչապետի այս հայտարարությունը սուր արձագանք է գտել ՀՀ և Արցախի հասարակական-քաղաքական շրջանակներում։