Արմինֆո.Հայաստանի Ազգային ժողովը հունիսի 4-ին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած անձանց պետական օգնություն տրամադրելու մասին օրինագիծը:
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ով օրինագծի հեղինակներից մեկն է, նշել է, որ օգնություն կցուցաբերվի նաեւ զոհվածների իրավահաջորդներին: "Հայաստանի կառավարությունն առաջիկա 3 ամիսների ընթացքում, օրինագծի հաստատումից հետո, կսահմանի օգնության ծավալը, ինչպես նաեւ դրա մեխանիզմները։ Աջակցություն կցուցաբերվի վնասվածքներ ստացած 63 քաղաքացիների", - հայտարարել է նա։
Իր հերթին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ խոսքը քաղաքացիներին պատճառված վնասի փոխհատուցման մասին չէ։ Այդ իսկ պատճառով այդ օգնությունը որակվում է որպես "աջակցություն"։