Արմինֆո.Նախքան Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև երկխոսություն և, առավել ևս, որևէ համագործակցություն նախաձեռնելը, նախ, հարկավոր է կողմնորոշվել, թե ինչ է իրենից ներկայացնում ԵԱՏՄ-ն՝ ըստ էության։ Այդպիսի կարծիք է հայտնել Լեհաստանի արտաքին գործերի նախարարության Արեւելյան դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ռաֆալ Պոբորսկին՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Հայաստանում Լեհաստանի դեսպանության կազմակերպած մամուլի շրջագայության շրջանակում մի խումբ հայ լրագրողներ մայիսի 25-30-ը եղան Վարշավայում, որտեղ հնարավորություն ունեցան հանդիպելու լեհ դիվանագետների, քաղաքական գործիչների, պատգամավորների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
ՙԱյստեղ գլխավոր խնդիրը, թերևս, ԵԱՏՄ-ում լիարժեք վերազգային մարմնի բացակայությունն է, որն ի զորու է կայացնել հավաքական որոշումներ, որոնք, ընդսմին, արտացոլեն անդամ երկրների կամքն ու ցանկությունները: Ըստ իս, Եվրասիական տնտեսական հանձնաժողովն այդպես էլ չի կայացել արպես նման մրամին: Եվ ինձ, օրինակ, երբեք չի վիճակվել լսել Ղազախստանի դժգոհության մասին՝ ԵԱՏՀ կայացրած այս կամ այն որոշման առնչությամբ ՚- ընդգծել է լեհ դիվանագետը։
Պոբորսկին նշել է, որ նույնիսկ ԵՄ 28 երկրների միջև խնդիրներ են առաջանում ընդհանուր կոնսենսուսի հիման վրա որոշումներ կայացնելու առումով։ Եվ, այդուհանդերձ, որոշումները կայացվում են հավաքական՝ մեկ վերազգային մարմնի կողմից։ Այս լույսի ներքո՝ լեհ դիվանագետը մեծ թերահավատությամբ է վերաբերվում ԵԱՏՄ-ի հետ լուրջ երկխոսություն սկսելու հնարավորությանն իսկ։ Նրա գնահատմամբ, հենց ելնելով այդ իրադրությունից, Բրյուսելը նախընտրում է երկխոսություն վարել ԵԱՏՄ անդամ երկրներից յուրաքանչյուրի հետ առանձին։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ