Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը բանակցությունների հենց սկզբից մինչ օրս մնում է անփոփոխ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաեւան <Տարածաշրջանային սպառնալիքներ Հայաստանի կողմից> թեմայով միջազգային համաժողովում:
Նրա խոսքով, ինչպես հաղորդում է Trend-ը, Ադրբեջանը հակամարտության հարցում սկզբունքային դիրքորոշում ունի: Նա հավաստիացրել է, որ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ապահովումը հանդիսանում է երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Նա հերթական անգամ ընդգծել է, որ հակամարտության անմիջական մասնակիցներն են Հայաստանն ու Ադրբեջանը ։
Մինչդեռ, ըստ Արմինֆո-ի վերլուծաբանների, ոչ ոք չի էլ վիճարկում անկախ Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, որը դրանք հռչակել է այն տարածքներում, որտեղ այժմ գտնվում է, բայց առանց Լեռնային Ղարաբաղի, որն այդ ժամանակ վաղուց անկախության հանրաքվե անցկացրեց՝ ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքի շրջանակներում: Ինչ վերաբերում է հակամարտության կողմերին, ապա Աբդուլաեւան այստեղ էլ մոռացել է հիշատակել այն անհերքելի փաստը, որ 1994թ.զինադադարի մասին համաձայնագիրը ստորագրել են երեք կողմերը, այլ ոչ թե՝ երկուսը: