քարտքուղարության անդամԱրմինֆո.: Վերջին օրերին «Սասնա ծռերե համահայկական կուսակցության կողմից կազմակերպված ավտոերթը կարելի է համարել տապալված, քանի որ արժանացել է Արցախի հայության անտարբերությանը, որոշ դեպքերում` ավտոերթի մասնակիցների կողմից երեկոյան ժամերին ավտոմեքենաների ձայնային ազդանշանների չարաշահման հետևանքով բնակչության շրջանում զայրույթի տեղիք տալով։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԼՂՀ նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը:
<Չորս օրերի ընթացքում ավտոերթի կազմակերպիչները ուժ և եռանդ չեն խնայել տարատեսակ պրովոկացիաներ իրագործելու միջոցով ուշադրություն գրավելու և «Արցախը Հայաստանի մարզ էե կեղծ օրակարգով արհեստականորեն պառակտում առաջացնելու համար, սակայն մնում է փաստ` գլոբալ առումով տեղաբնակները չեն միացել ավտոերթին և չեն ողջունել այն: Այնուամենայնիվ, տարբեր ուղիղ եթերների միջոցով փորձեր են կատարվել արցախցուն արմատներից կտրված սեփական մայրենին չիմացողի լույսի ներքո ներկայացնելու, ինչպես նաև տարատեսակ սադրանքներ իրագործելու համար։ Կառանձնացնեմ Ասկերան քաղաքում Արցախի Հերոս Վիտալի Բալասանյանի տան շրջակայքում կատարված սադրիչ հայտարարությունները, որը հարիր չէ միասնականության ոգուն, ավելին` խիստ դատապարտելի է։
«Արցախը Հայաստանի մարզ էե արհեստական օրակարգով դուք գիտակցաբար կամ առանց գիտակցելու պառակտում եք առաջացնում և նսեմացնում եք արցախցուն>,- գրել է Ղարամյանը:
<Սասնա Ծռեր> կուսակցության քարտքուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: <Մեր ավտոերթի նպատակը Արցախի և Հայաստանի միավորումն էր ։ Ես չեմ կարծում, որ մեր ավտոերթը ձախողված է, ընդհակառակը, մենք զրուցել ենք Արցախի քաղաքների և գյուղերի բնակիչների հետ, մրանք նաև հայտարարել են, որ կողմ են մեր երկու հանրապետությունների միավորմանը ։ Արցախի բնակիչները դժգոհ են, որ հանրապետության տարածքում գործում է ռոումինգ Հայաստանի հետ, ինչպես նաև վրդովված են սահմանին մաքսատան առկայությամբ: Մենք մեկ երկիր ենք, եւ մեզ սահմաններ պետք չեն>, - ընդգծել է Սաֆարյանը ։
Սաֆարյանը նաև նշել է, որ Հայաստանում կան մարդիկ, որոնց դրսից ֆինանսավորում են ուժեր ՝ Արցախը Հայաստանից տարանջատելու նպատակով ։ <Այս օրակարգը կարող է բխել մի շարք երկրների, բայց ոչ Հայաստանի շահերից, ուստի մենք պետք է դիմակայենք նման տրամադրություններին>, - եզրափակեց նա: