Արմինֆո.ՌՈՒՍԱԼ ընկերությունը, աշխարհում խոշորագույն ալյումին արտադրողներից մեկը, Երևանում իրականացնում է «ՌՈՒՍԱԼ ՖեստիվԱԼ#Թատրոն» նախագիծը: Նախագծի նպատակն է մշակույթի և թատերական արվեստի հանդեպ հետաքրքրության աջակցումը:
«ՌՈՒՍԱԼ ՖեստիվԱԼ#Թատրոն»-ը երրորդ անգամ է իրականացվում ՌՈՒՍԱԼ-ի ներկայության քաղաքներում: Հանդիսատեսներին ցույց են տալիս ՄԽԱՏ-ի դպրոց-ստուդիայի շրջանավարտների ստեղծագործական կոլեկտիվները ղեկավարող հայտնի ռեժիսորների ներկայացումներ:
Երևանն առաջին անգամ է ընդգրկվում ՌՈՒՍԱԼ-ի փատերական փառատոնի ծրագրում: Հայաստանի մայրաքաղաքում նախագծի գործընկեր դարձավ Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը: Նրա բեմում ելույթ կունենա «Իյուլանսամբլ» ինքնուրույն թատերախումբը, որը աշակերտել է Վ.Մեյերխոլդի անվան կենտրոնի ղեկավարի՝ ՄԽԱՏ-ի դպրոց-ստուդիայի մանկավարժ, ռեժիսոր Վիկտոր Ռիժակովի արվեստանոցին:
Հունիսի 4-ին հյուրերը կցուցադրեն «Անարդիական համերգ» ներկայացումը: Սա ավագ սերնդի մարդկանց դիմանկարների պատկերաշար է, անցնողն ու հոսող ժամանակն ամրագրելու փորձ: Հունիսի 5-ին հանդիսատեսները կդիտեն «Արդիական համերգ» անվամբ ներկայացումը, որտեղ հայտնի երգերի երաժշտության ներքո պատմվում է ամբողջ XX դարի պատմությունը:
Նախագծի ծրագիրը ներառում է նաև «Իյուլանսամբլի» ղեկավարի ռեժիսոր Վիկտոր Ռիժակովի վարպետաց դասը: Հայ ուսանողների հետ հանդիպումը կօգնի կազմակերպել Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ամբիոնի վարիչ Ռուբեն Բաբայանը:
ՌՈՒՍԱԼ-ի թատերական փառատոնը ընկերության սոցիալական նախագծերից է: Ներկայացումների տոմսերն անվճար են, տարածվում են մշակութային և կրթական հաստատություններում, թատերական միջավայրի ներկայացուցիչների շրջանակներում, ՌՈՒՍԱԼ-ի կազմում գտնվող ԱՐՄԵՆԱԼ գործարանի աշխատակիցների միջև:
Կապ՝
(060) 37-66-13
(098) 40-12-80