Արմինֆո.Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 27-ին, ժամը՝ 14:00-ին, տեղի կունենա աշխատանքային կոլեկտիվի ժողով, որին հրավիրվում են Թատրոնի կառավարման խորհրդի անդամները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Թատրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից, մայիսի 22-ին կայացել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի հերթական նիստը՝ թատրոնի կառավարման խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության օրակարգով: Տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքների վերաբերյալ Թատրոնի կոլեկտիվը միանգամայն հիմնավոր և արդարացի անհամաձայնություն ունի:
Նշենք, որ ավելի վաղ Ա. Սպանդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեգիալ կառավարման մարմնի հերթական նիստում վարչության նախագահի պաշտոնում ընտրվել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը, իսկ քարտուղար դարձավ թատրոնի բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանը:
Ավելի վաղ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի դեմ, որի շրջանակներում պահանջում է անվավեր ճանաչել մշակույթի նախարարի պաշտոնակատարի պարտականությունները Նազենի Ղարիբյանի վրա դնելու վարչապետի որոշումը, ինչպես նաև Օրբելյանի լիզորությունները դադարեցնելու վերաբերյալ մշակույթի նախարարի պաշտոնակատարի հրամանը: