Արմինֆո. Ադրբեջանը պետք է նախապես տեղեկացնի ԵԱՀԿ-ին զորավարժությունների անցկացման մասին։ Այս մասին մայիսի 21-ին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը ։
Նրա խոսքով ՝ նախապես չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացումը կազմակերպության նորմերի կոպիտ խախտում է ։ Ընդ որում, նա հավաստիացրել է, որ հայկական կողմը բազմիցս իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի նման պահվածքի առնչությամբ։ <Բացի այդ, նման պահվածքը չի նպաստում խաղաղության մթնոլորտի ձևավորմանը։ Հայաստանը վստահ է իր ուժերին և առաջին հերթին ապավինում է հենց իր ուժերին, ինչը թույլ է տալիս հանդես գալ խաղաղության դիրքերից>,- ամփոփել է Նաղդալյանը:
Ադրբեջանում մայիսի 20 - ին մեկնարկել են տարեսկզբից երրորդ լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժությունները՝ ադրբեջանական բանակի տարբեր տեսակի զորքերի, զորամիավորումների ներգրավմամբ: Զորավարժություններին ներգրավված են մինչեւ 10 հազար զինծառայող, 150 միավոր տանկեր եւ այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչեւ 200 հրթիռահրետանային կայանք, շուրջ 35 ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Հայտնի է դարձել նաև, որ Ադրբեջանի ԶՈՒ զորավարժությունների ընթացքին հետևելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: