Արմինֆո.Ադրբեջանի զինված ուժերի զորավարժությունների անցկացման մարտավարության հետեւումն ու վերլուծությունը ապագայում Հայաստանի պաշտպանության նախարարության հնարավոր գործողությունների պլանավորման չափազանց անհրաժեշտ տարր է: Հենց դրանով են առաջին հերթին մեզ համար հետաքրքիր հարևան երկրում անցկացվող զորավարժությունները։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Օրբելի> վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը ։
Մայիսի 20-24-ը Ադրբեջանն անցկացնում է թվով երրորդ զորավարժությունները ։ Զորավարժությունների լեգենդը հարձակման հետմղումն է եւ պայմանական հակառակորդին հակահարված հասցնելը սահմանափակ տեսանելիության պայմաններում ՝ հետագա հակագրոհի անցմամբ: Զորավարժություններին մասնակցում է մինչեւ 10 հազար զինծառայող, մինչեւ 200 հրթիռահրետանային կայանք, մինչեւ 150 միավոր զրահատեխնիկա, շուրջ 35 միավոր ՌՕՈՒ: 2019 թ. առաջին զորավարժություններն Ադրբեջանում անցկացվել են մարտին, երկրորդը՝ Թուրքիայի հետ համատեղ՝ մայիսին ։
<Իմ կարծիքով, տվյալ, ինչպես եւ նախորդ բոլոր զորավարժություններն ամենևին նոր ռազմական գործողությունների յուրօրինակ անոնս չեն: Հակառակորդի նման գործողությունները կանխորոշող հիմնական գործոնը Ադրբեջանի ԶՈՒ ընթացիկ վիճակն է, մարտական գործողությունները նախաձեռնելու և վստահորեն շարունակելու նրանց ունակությունը: Եվ, իհարկե, նման մոտիվացիայի մեջ կարևոր դեր է խաղում բանակցային գործընթացում առկա իրավիճակը, ներքաղաքական և արտաքին քաղաքական ֆոնը>, - ընդգծեց նա ։
Ամեն դեպքում, ըստ Հովհաննիսյանի, Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, պաշտպանության նախարարության պատասխանատուները բավականին ակտիվ աշխատանք են տանում՝ երկրի զինված ուժերի հզորացման նպատակով: Նրա խոսքով, մասնավորապես, խոսքը բանակի տեխնիկական վերազինման, ավելի հզոր ՌՕՈՒ-ի ստեղծման մասին է, որն ուղեկցվում է ՀՕՊ համակարգի ուժեղացմամբ եւ նման այլ քայլերով:
Ընդ որում, ընթացող զորավարժությունների հակահարձակման սցենարը, փորձագետի գնահատմամբ, գրեթե չի տարբերվում նախորդ զորավարժությունների սցենարներից ։ Նման սցենար բազմիցս մշակվել և փորձարկվել է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից վերջին տարիների ընթացքում ։ Թեև իրականում Բաքուն, Հովհաննիսյանի գնահատմամբ, դիտարկում է Հայաստանի և Արցախի դեմ հնարավոր ռազմական գործողությունների միայն մեկ սցենար ՝ հարձակողական ։