Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արձագանքել է մայիսի 20-ի վաղ առավոտից դատարանների շենքերն արգելափակելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին:
<Սիրելի՛ հայրենակիցներ, այն, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են, չպետք է որևէ մեկի մեջ երկմտանք առաջացնի ոչ Հայաստանում, ոչ էլ նրա սահմաններից դուրս:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հետևաբար, ՀՀ իշխանության ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր և դատական, պետք է արտացոլեն Հայաստանի ժողովրդի հավաքական կամքը և ծառայեն իրենց Սահմանադրական նպատակներին։
Ուստի կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին, անկախ զբաղեցրած հասարակական ու քաղաքական դիրքից և պաշտոնից՝ պահպանել հանգստություն և հանդարտություն, պահպանել Սահմանադրությունն ու օրենքները։ Այս պահին աշխատանքային այցով գտնվելով արտերկրում՝ անընդհատ կապի մեջ եմ համապատասխան պետական մարմինների հետ: Հորդորում եմ, որ սթափությունը և հանդուրժողականությունը գերակա լինեն այս օրերին: Աստված պահապան բոլորիս>,- ասվում է նախագահի ուղերձում:
Նշենք, որ նախագահի կոչը պատասխան էր երկրում նախկին իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների հայտարարություններին այն մասին, որ
Հայաստանն ունի ղեկավար, որը Արմեն Սարգսյանն է ։ Ինչպես Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ և արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, որն արձագանքել է վարչապետի կոչին, հենց նախագահն է Սահմանադրության համաձայն ապահովում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն աշխատանքը: <Հիշեցնում եմ՝ երկիրը ունի ղեկավար ու դա Արմեն Սարգսյանն է։ Սա Սահմանադրության համապատասխան հոդվածն է՝ ինչ պիտի անի նախագահը։ Հոկտեմբերի 2-ին բան չարեց, տեսնենք հիմա ինչ կանի>,- գրել է Արփինե Հովհաննիսյանը: