Արմինֆո.Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ: Քննարկվել են ընթացիկ իրավիճակի հետ կապված հարցեր:
Նշենք, որ այսօր <Իմ քայլը> դաշինքի պատգամավոր Հայկ Սարգսյանը
Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է. <Տեղեկություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանի դատավորը ենթարկվում է ճնշումների եւ այսօր ցանկանում է փոխել նրա խափանման միջոցը: Չի կարելի թույլ տալ, որ Երեւան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն Ղարաբաղի 2 նախագահների երաշխավորությամբ եւ 20-30 աջակիցների կողմից դատարանի բակում «Ազատություն հերոսինե ակցիաների ճնշման տակ: Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը եւ պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել: Այսօր ժամը 13:00 բոլորս դեպքի Նոր Նորքի դատարան>:
Անդրադառնալով այդ ձայնագրությանը ՝ Ալումյանը այն որակել էր որպես ուղղակի ճնշում դատարանի վրա: Այս առնչությամբ նա դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ՝ պահանջելով կանխել սահմանադրական կարգի տապալումը, ոստիկանապետ Վալերի Օսիպյանին ՝ պահանջելով թույլ չտալ, որ հանրահավաք անցկացվի դատարանի շենքի դիմաց, քանի որ այն ուղղված է դատավորի վրա ճնշում գործադրելուն։ Ալումյանը նաև դիմել է բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին ՝ ասելով. <Պարոն Հարությունյան, գոնե մեկ անգամ զբաղվեք ձեր անմիջական պարտականություններով, երաշխավորեք դատարանի անկախ աշխատանքը>:
Նշենք, որ Երեւան ընդհանուր իրավասության դատարանը ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, փոխեց սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը ՝ ազատ արձակելով նրան անձնական երաշխավորության դիմաց:
Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, բարոյական տեսանկյունից Արցախի երկու նախագահների միջնորդությանը նորմալ է վերաբերվում, իսկ քաղաքական տեսանկյունից որոշակի հարցեր կան։ <Ինչպե՞ս կվերաբերվեիք, եթե ես միջնորդություն ներկայացնեի Ղարաբաղի դատարանում իմ անձնական երաշխավորությամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ>,- ասել է Փաշինյանը։