Արմինֆո. Երևանը Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցում Բաքվի հետ մերձեցման հույս ունի: Այս մասին այսօր ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։
<Հուսով եմ, որ Ղարաբաղին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցում Ադրբեջանի հետ մեր դիրքորոշումները կմերձենան>,- ընդգծել է Փաշինյանը:
Նա, սակայն, նշել է, որ չի պատրաստվում նախապայմաններ դնել Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների համար:
Մասնավորապես, Փաշինյանը մտադիր չէ հետաձգել գործընթացը մինչեւ բանակցություններում Ստեփանակերտի ներգրավվումը: Միեւնույն ժամանակ, վարչապետը խոստացել է չարգելակել Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցով բանակցությունները, բայց նաեւ չարագացնել դրանք:
<Մենք չենք արագացնի այդ գործընթացը, բայց չենք էլ արգելակի այն, քանի որ հակամարտություն կա, եւ ես չեմ կարծում, որ նպատակահարմար է մոռանալ դրա մասին>, - ասել է վարչապետը:
Նրա խոսքով, ղարաբաղյան խնդիրը կարելի է լուծել միայն Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթացին վերադարձնելով: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Մոսկվան ունի անհրաժեշտ լծակներ` տարածաշրջանում հնարավոր նոր էսկալացիան թույլ չտալու համար:
<Վստահ եմ, որ Ռուսաստանը ունի բոլոր լծակները Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում էսկալացիայի կանխարգելման համար: Եվ ես չեմ կարող հավատալ, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը չի օգտագործի այդ լծակները>, - եզրափակել է Փաշինյանը: