Արմինֆո.Արցախի ներկայիս եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը հասցրել են դատավորի կողմից սահմանված ժամկետում ներկայանալ դատարան, որի նիստում քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ եւ ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, ով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Նախագահները Ստեփանակերտից ժամանել են Երեւան ՝ ռազմական ուղղաթիռով ։
Նշենք, որ ԼՂՀ նախագահները երկրորդ անգամ անձնական երաշխավորագիր են ներկայացրել Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ, սակայն դատավորը պահանջել է նրանց անմիջական մասնակցությունը նիստին՝ փաստաթուղթը քննարկելու համար:
Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը խնդրել են իրենց ժամանակ տալ մինչեւ մայիսի 17-ը, սակայն դատավորը մերժել էր ՝ սահմանելով վերջնական ժամկետը մայիսի 16-ին: