Չորեքշաբթի, 15 Մայիսի 2019 17:23
Նաիրա Բադալյան

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի պատվիրակությանը

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի պատվիրակությանը

Արմինֆո.Մայիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Արենինի գլխավորությամբ:

 

Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի բարձր մակարդակը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ուղղությունների լայն շրջանակ, կարծիքներ փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի