Արմինֆո. Բաքվում Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծելու քաղաքական որոշում կա։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Մարդկային զարգացման միջազգային կենտրոն> ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը ։
<Համապատասխանաբար, առաջին իսկ հնարավորության դեպքում Ադրբեջանն կփորձի հարցը լուծել նման ճանապարհով։ Այսպիսով՝ հակամարտության հայկական կողմերը պետք է օգտագործեն սահմանին տիրող հարաբերական անդորրը համապատասխան նախապատրաստման համար ՝ Բաքվի բոլոր ռեւանշիստական հաշվարկները ցրելու նպատակով ։ Իսկ շարունակել բանակցությունները, անշուշտ, անհրաժեշտ է ամեն դեպքում ։ Դա մեր շահերից է բխում>, - ընդգծել է նա։
Այնուամենայնիվ, լարվածությունը շփման գծում, ըստ Պողոսյանի, արդեն աճում է։ Եվ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա շատ լավ է տեսնում, ինչի մասին են վկայում Ադրբեջանի հետ օպերատիվ կապի միջոցով խնդիրը լուծելու նրա փորձերը ։ Այս լույսի ներքո վերլուծաբանը հնարավոր չի համարում Իլհամ Ալիեւի հետ Հայաստանի վարչապետի բրյուսելյան հանդիպման արդյունքից ակնկալել ավելին, քան, ըստ էության, հայտարարվել էր:
Երկուշաբթի օրը Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կարճատև հանդիպման արդյունքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ համոզմունք է հայտնել, որ Արցախն անհրաժեշտ է վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ: Նա նաեւ ընդգծել է կողմերից միայն մեկի շահերի վրա կենտրոնանալու պայմաններում ցանկացած հակամարտության լուծման անհնարինությունը: Այս համատեքստում Փաշինյանը Ադրբեջանի կողմից Արցախի հետ բանակցելուց հրաժարվելը գնահատել է որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարեւորագույն խոչընդոտ: Ավելի ուշ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը լրագրողներին հայտնել է, որ ի թիվս այլ բաների, Փաշինյանն ու Ալիևը ևս մտահոգություն են հայտնել շփման գծում լարվածության աճի վերաբերյալ:
Պողոսյանը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախակիացումը պայմանավորվորում է Բաքվի կողմից ավանդական նախաձեռնություններով, որը սովորաբար սադրանքների է դիմում Հայաստանի և Ադրբեջանիր առաջնորդների հանդիպման նախաշեմին: Ընդ որում, նա համոզմունք է հայտնել, որ Բաքվում կփորձեն սահմանին սադրանքների համար պատասխանատվությունը բարդել Երեւանի վրա: Անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի բրյուսելյան հարցազրույցին հայ լրագրողներին, <Արևելյան գործընկերության> գագաթնաժողովում ադրբեջանական պատվիրակության պահվածքին ՝ վերլուծաբանը կարծում է, որ Բաքվի վարքագիծն էական փոփոխությունների չի ենթարկվել: