Արմինֆո.ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստ է արմատական միջոցներ ձեռնարկել հանրապետությունում պատվաստումների ընդգրկման նվազման միտումների պահպանման դեպքում: Այդ մասին մայիսի 13-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է նախարար Արսեն Թորոսյանը։
Մասնավորապես, շատ զարգացած երկրների օրինակով, առողջապահության նախարարությունը կդիմի ավելի կոշտ միջոցների, որպեսզի լռեցնի պատվաստման հակառակորդներին՝ ընդհուպ քրեական պատասխանատվության սահմանում: "Օրինակ, Ռուսաստանում քննարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել պատվաստումներից հրաժարվելու կոչերի համար։ Եվ եթե մեզ մոտ պատվաստվողների ընդգրիումն անկում ապրի, ինչը անխուսափելիորեն կհանգեցնի համաճարակների, մենք նույնպես կդիմենք այդ քայլերին: Դա արվում է երկրի բնակչության և մեր երեխաների առողջության պահպանման համար։ Խոսքը այն պատվաստանյութերի մասին է, որոնք կյանքեր են փրկում", - հայտարարել է նա։ Նախարարի խոսքով՝ արդեն անհանգստություն է առաջացնում այն, որ կարմրուկի դեմ պատվաստման մակարդակը նվազել է 90 տոկոսից ցածր։ Մինչդեռ, բոլոր ուղղություններով ընդգրկոմը պետք է լինի ոչ պակաս, քան 95%. "Աշխարհը շարժվում է դեպի հիվանդությունների վերացում, եւ մենք պետք է շարունակենք մեր քայլերը այդ ուղղությամբ: Օրինակ, պատվաստումների շնորհիվ պոլիոմիելիտը գտնվում է ոչնչացման եզրին, եւ եթե հակառակ միտումն առաջանա, ապա մենք էլի կունենանք բազմաթիվ մահացածներ եւ հաշմանդամություն ունեցող երեխաներ", - եզրափակել է Առողջապահության նախարարը։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ