Արմինֆո.Աշխարհաքաղաքականությունն ու Մերձավոր Արևելքի տարածաշրջանում վերջին փոխակերպումները ղարաբաղյան կարգավորման գործընթացն ավելի կայուն փուլ են թելադրում։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել "Ենի Ազերբայջան" կառավարող կուսակցությունից Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը։
"Մերձավորարևելյան իրավիճակը վերլուծելիս պարզ երևում է մեր երկրների հարևան Իրանին՝ տվյալ տարածաշրջանի անկայունության ուղեծրում ներգրավելու սպառնալիքը։ Այս լույսի ներքո շատ լավ կլիներ հասցնել ավելի կայուն փուլ դուրս բերել ղարաբաղյան գործընթացը։ Դա մեզ թույլ կտար խուսափել մեր տարածաշրջանին մոտեցող հսկայական ճգնաժամում հնարավոր ներաշվելուց", - ընդգծել Է խորհրդարանականը ։
Այս համատեքստում Մուսաբեկովը հատկապես կարեւորել է Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանի եւ Հայաստանի նկատմամբ որպես Իրանի հարեւան երկրներ ցուցաբերվող հետաքրքրությունը: Ընդ որում, ադրբեջանցի խորհրդարանականը ղարաբաղյան հակամարտությունը որպես աշխարհաքաղաքական խաղերի եւ մեծ տերությունների դիմակայության ասպարեզ դիտարկելը դադարեցման անհրաժեշտություն է տեսնում: Նրա գնահատմամբ, փոխարենը՝ հայերին եւ ադրբեջանցիներին վաղուց ժամանակն է անհանգստանալ եւ սկսել հոգ տանել սեփական անվտանգության, խաղաղության եւ բարեկեցության մասին:
Ընդ որում, Մուսաբեկովի խոսքով, Արեւմուտքի շահագրգռվածությունն ու ակտիվությունը' ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացն առաջ մղելու հարցում, ընդհանուր առմամբ, համապատասխանում են հակամարտող կողմերի շահերին: Նա ափսոսանքով նշել է, որ ղարաբաղյան կարգավորումը, ինչպես նաեւ մերձդնեստրյան, հարավօսական եւ աբխազական հակամարտությունների կարգավորումը, Վաշինգտոնի եւ Բրյուսելի արտաքին քաղաքական գերակայությունների թվում չեն: Իսկ Ղարաբաղյան խնդրի նկատմամբ Արևմուտքի առկա ուշադրությունը, ըստ խորհրդարանականի, պայմանավորված է բացառապես Ռուսաստանի միանձնյա մոդերատորությունը կանխելու կամ հավասարակշռելու ձգտումով։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ 1992 թվականից զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ներկայացված է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համանախագահները: Ներկայումս կարգավորման գործընթացն անվանապես տեղի է ունենում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 2007 թվականին Մադրիդում առաջադրված եւ 2009 թվականին նորացված "Մադրիդյան սկզբունքների" հիման վրա: