Արմինֆո.Հայաստանում լյուստրացիայի ընթացակարգի անցկացման անհրաժեշտությունը պայմանավորված է երկրի ներքին գործերին արտաքին միջամտության փորձերով։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Ստեփան Սաֆարյանը։
ՙԻմ կարծիքով, հենց հիմա են ակտիվացել Հայաստանի ներքաղաքական կյանքին արտաքին միջամտության փորձերը։ Այդ մասին խոսում են մի շարք իրադարձություններ։ Կարող եմ ասել, որ այսօր կրկնվում է 2012, 2016 եւ 2017 թվականների իրավիճակը։ Ընդ որում, նշել կոնկրետ անուններ և այդ գործընթացներում ներգրավված երկրներ, ես հիմա չեմ ուզում։ Իրանի Սպահան քաղաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում չպետք է լինեն օտար պետությունների շահերին ծառայող քաղաքական գործիչներ։ Իր իսկ ասածն իրագործելու համար առաջարկում եմ բացել ԱԱԾ-ի և ՊԱԿ-ի արխիվները՚, - ընդգծել է նա։
Սաֆարյանը հիշեցրել է, որ 2011 թվին, լինելով խորհրդարանի պատգամավոր, ինքը կես տարվա ընթացքում ուսումնասիրել է 6 երկրների փորձը, ինչի հիման վրա նախապատրաստել է ՙԼյուստրացիայի մասին՚ օրինագիծը, որն այն ժամանակ չի ընդունվել: Նրա գնահատմամբ ՝ այսօր կան բոլոր նախադրյալներն այդ օրենքի ընդունման համար։ Այս լույսի ներքո վերլուծաբանը վարչապետին առաջարկում է հանձնարարել Հանրային խորհրդին ուսումնասիրել հանրային կարծիքը տվյալ օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ։
ՙԻնձ շատ է ուրախացնում այս հարցում մեր քաղաքացիների աջակցության բարձր աստիճանը։ Իմ կարծիքով, դա պայմանավորված է հենց վերջին տարիներին Հայաստանում օտարերկրյա գործակալների կործանարար գործունեության գիտակցմամբ: Եվ այդ աջակցությունը ամենևին էլ աջակցություն չէ միայն գաղափարին, դա աջակցություն է Հայաստանի ինքնիշխանությանը։ Մենք արդեն սեփական ձեռքերով իշխանություն ենք իշխանություն ձևավորել։ Եվ հիմա մենք պետք է բացառենք օտարերկրյա ազդեցությունը ցանկացած մակարդակի որոշումների կայացման գործընթացի վրա՚, - Նշել է Սաֆարյանը։
Ընդ որում, վերլուծաբանը կոչ է արել տեղի չտալ շահարկումներին, որոնց համաձայն, լյուստրացիան, իբր, կհանգեցնի հայկական գործակալների բացահայտման: Սաֆարյանը համոզված է, որ լյուստրացիան կհանգեցնի բացառապես օտարերկրյա գործակալական ցանցի բացահայտմանը Հայաստանում։ Նրա գնահատմամբ, իշխանափոխությունից հետո հանրապետությունում տեղի ունեցած փոփոխությունները լիովին թույլ են տալիս կյանքի կոչել ՙԼյուստրացիայի մասին՚ օրենքը։ Ավելին, այդ օրենքը, նրա գնահատմամբ, կդառնա հանրապետությունում իշխանափոխության տրամաբանական շարունակությունը։
Հավելենք, որ մայիսի 7-ին անհայտ անձինք կոտրել եւ, փաստորեն, ոչնչացրել են Ստեփան Սաֆարյանի Facebook-ի էջը։ Հենց Facebook-ն է նրա հասարակական գործունեության հիմնական հարթակը, և հենց իր էջում էր նա մայիսի 6-ին հրապարակել ՙԼյուստրացիայի մասին՚ օրինագծի ընդունման առաջարկը։